ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. |
N 123-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 10-ի N 1696-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մայիսի 14 Երևան |
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում Հովհաննես Բադալյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքում Էմիլ Դիլանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
6. «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
7. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8. «Երևան» բժշկագիտական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
9. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18. Հիմնադրույթային փաստաթղթի նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19. Գնման ընթացակարգը մասնակի չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
21. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
22. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
23. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
24. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի փետրվարի 11-ի N 194-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
26. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
27. Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
28. Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված «Երևանի էներգաարդյունավետություն փուլ 2» ծրագրի իրականացման համաձայնագիրը հաստատելու մասին: (Զեկուցվող)
29. Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Զեկուցվող)