ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1763-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԱՐԻ ԹԱՂԻ Հ.28 ՓՈՂՈՑԻ Հ.54/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կորյուն Կարաջյանի դիմումը` Սարի Թաղի հ.28 փողոցի հ.54/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04122012-01-1879 վկայականը, «Արփինե Սուքիասյան Մադոյի» Ա/Ձ-ի կողմից 18.12.2022 թվականին տրամադրված հողամասի իրադրության հատակագիծը և եզրակացությունը:
Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 419.0քմ՝ որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04122012-01-1879 վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.04.2024թ. հ.Դ-44575-24 եզրակացությունը.
1. Սարի Թաղի հ.28 փողոցի հ.54/1 հասցեում գտնվող 419.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ա5.
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |