ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2093-Ա |
«11» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն. ՉԱՐԲԱԽԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.5 ԵՎ Ն. ՉԱՐԲԱԽԻ Հ.162 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարտիրոս Վարդանյանի դիմումը՝ Ն.Չարբախի 11-րդ փողոցի հ.5 և Ն.Չարբախի հ.162 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 17.01.1996թ. հ.Ա039978 պետական ակտը, ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 14.09.2023թ. Հ-12802 արխիվային տեղեկանքը, 05.04.2024թ. հ. 1102558 դիմում-համաձայնագիրը և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից (գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ) տրված 07.11.2023թ. հ.ԱՏ-07112023-01-1043 տեղեկանքը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի 11-րդ փողոցի հ.5 տան հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 584.18քմ՝ փաստաթղթերում ամրագրված 600.0քմ-ի փոխարեն, և Ն.Չարբախի հ.162 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 5208.93քմ՝ փաստաթղթերում ամրագրված 5400.0քմ-ի փոխարեն։
Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի Ն.Չարբախի 11-րդ փողոցի հ.5 տան հասցեում գտնվող հողամասը գտնվում է 10-րդ գոտում, իսկ Ն.Չարբախի հ.162 հասցեում գտնվող հողամասը գտնվում է 12-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/67895-23 և Դ-45949-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի 17.01.1996թ. հ.Ա039978 պետական ակտի հիման վրա Մարտիրոս Վարդանյանին պատկանող Ն.Չարբախի 11-րդ փողոցի հ.5 հասցեում գտնվող /տնամերձ/ և Ն.Չարբախի հ.162 հասցեում գտնվող /խաղողի այգի/ հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար 548.18քմ և 5208.93քմ մակերեսներով սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |