Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 185
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
28.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 185

քաղ. Մոսկվա

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք):

2. Ներառել տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:

3. Սահմանել, որ.

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի

 թիվ 185 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների

 

I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից

 

Հետազոտության (փորձարկման) տեսակի ծածկագիրը

Չափման մեթոդի ծածկա-գիրը

Ծածկագրային արժեքի նկարագրությունը

010

Աերոդինամիկ հետազոտություններ (փորձարկումներ)

 

010000

աերոդինամիկ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ առանց ճշգրտման

020

Վիրուսոլոգիական հետազոտություններ (փորձարկումներ)

 

020010

կենսաբանական փորձ լաբորատոր կենդանիների շրջանում

 

020020

վիրուսի անջատում հավի սաղմերում և բջիջների կուլտուրաներում

 

020030

իմունաբլոթինգ

 

020040

իմունապերօքսիդազային թեստ

 

020050

հեմագլյուտինացման ռեակցիա

 

020060

հեմադսորբման ռեակցիա

 

020070

իմունաֆլուորեսցենտման ռեակցիա

 

020080

չեզոքացման ռեակցիա

 

020090

հեմագլյուտինացման արգելակման ռեակցիա

 

020999

վիրուսաբանական հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

030

Գենետիկ հետազոտություններ (փորձարկումներ)

 

030010

երկվորյակային մեթոդ

 

030020

ծագումնաբանական մեթոդ

 

030030

հիբրիդաբանական մեթոդ

 

030040

դերմատոգլիֆիկ մեթոդ

 

030050

մոդելավորման մեթոդ

 

030060

գենային ինժեներիայի մեթոդներ

 

030070

պոպուլյացիոն-վիճակագրական մեթոդ

 

030080

ցիտոգենետիկ մեթոդ

 

030999

գենետիկ հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

040

Իմունաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

 

040010

իզոշճաբանական մեթոդ

 

040020

իմունաբլոթինգ

 

040030

իմունաֆլուորեսցենտային մեթոդ

 

040040

իմունատուրբիդիմետրիկ մեթոդ

 

040050

իմունաֆերմենտային մեթոդ

 

040060

իմունաքրոմատային մեթոդ

 

040070

իմունաքրոմատագրային մեթոդ

 

040080

անուղղակի իմունաֆլուորեսցենտման մեթոդ

 

040090

միկրոկետային վերլուծություն (կենսաչիպեր)

 

040100

շառավղային իմունադիֆուզիա

 

040110

ռադիոիմունային մեթոդ

 

040120

ագլյուտինացման ռեակցիա, այդ թվում՝ պասիվ հեմագլյուտինացման ռեակցիա, հեմագլյուտինացման արգելակման ռեակցիա և այլ ռեակցիաներ

 

040130

նստեցման վրա հիմնված ռեակցիաներ

 

040140

կոմպլեմենտի մասնակցությամբ ռեակցիա, այդ թվում՝ կոմպլեմենտի կապման ռեակցիա

 

040150

ֆիզիկական և քիմիական նշանի մասնակցությամբ ռեակցիաներ

 

040160

իմունադիֆուզիայի ռեակցիա

 

040170

հիստահամատեղելիության տիպավորում

 

040180

ֆերմենտ-կապված իմունասորբենտային Elisa մեթոդ

 

040190

էնզիմ-կապված իմունաֆլուորեսցենտային մեթոդ

 

040999

իմունաբանական հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

050

Մանրադիտման մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ)

 

050010

օպտիկական մեթոդ

 

050020

ռենտգենային մեթոդ

 

050030

սկանավորող զոնդային մեթոդ

 

050040

ֆլուորեսցենտային մեթոդ

 

050050

էլեկտրոնային մեթոդ

 

050999

մանրադիտման այլ մեթոդներ

060

Չքայքայող վերահսկողության մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ)

 

060010

ակուստիկ-էմիսիոն մեթոդ

 

060020

տեսողական-օպտիկական մեթոդ

 

060030

տեսողական մեթոդ

 

060040

մրրկահոսանքային մեթոդ

 

060050

արտաքին զննում և չափումներ

 

060060

իմպենդանսային մեթոդ

 

060070

պոտենցիալների կոնտակտային տարբերության

 

060080

կոնտակտային մեթոդ

 

060090

հաստության չափման մագնիսային մեթոդ

 

060100

մագնիսափոշու մեթոդ

 

060110

սեփական ճառագայթման մեթոդ

 

060120

ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն.

մազանոթային լյումինեսցենտային գունային մեթոդ

 

060130

ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային լյումինեսցենտային մեթոդ

 

060140

ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային գունային մեթոդ

 

060150

ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, լյումինեսցենտային մեթոդ

 

060160

ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, զանգվածասպեկտրաչափական մեթոդ

 

060170

ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, պղպջակային մեթոդ

 

060180

մետաղի մագնիսական հիշողության մեթոդ

 

060190

խզման մեթոդով հարակցման (ադհեզիայի) որոշում

 

060200

բևեռայնացման մեթոդ

 

060210

ճառագայթումային մեթոդ

 

060220

ջերմային մեթոդ

 

060230

ուլտրաձայնային հաստաչափություն

 

060240

անդրադարձած ճառագայթման ուլտրաձայնային մեթոդ (արձագանքման մեթոդ)

 

060250

անցած ճառագայթման ուլտրաձայնային մեթոդ

 

060260

ֆեռոզոնդային մեթոդ

 

060270

էլեկտրակայծային մեթոդ

 

060280

էլեկտրապարամետրային մեթոդ

 

060999

չքայքայող վերահսկողության այլ մեթոդներ

070

Արտաքին գործոնների ներգործությունների մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

070010

առաձգական ուժի ներգործության մասով արտանցիչների փորձարկում

 

070020

ճկվածքի մասով ճկուն պսակաթերթաձև արտանցիչների փորձարկում

 

070030

ոլորման մասով ճկուն մետաղալարային արտանցիչների փորձարկում

 

070040

ճկվածքի մասով ճկուն մետաղալարային և ժամավենաձև արտանցիչների փորձարկում

 

070050

ջրապաշտպանվածության մասով փորձարկում

 

070060

անջրանցիկության մասով փորձարկում

 

070070

ագրեսիվ միջավայրերի (ծծմբային գազի կամ ծծմբաջրածնի, օզոնի) ներգործության մասով փորձարկում

 

070080

ակուստիկ աղմուկի ներգործության մասով փորձարկում

 

070090

մթնոլորտային ցածր ճնշման ներգործության մասով փորձարկում

 

070100

թրթռման ներգործության մասով փորձարկում

 

070110

դինամիկ փոշու (ավազի) ներգործության մասով փորձարկում

 

070120

անձրևի ներգործության մասով փորձարկում

 

070130

միջավայրի ջերմաստիճանի փոփոխության ներգործության մասով փորձարկում

 

070140

եղյամի և ցողի ներգործության մասով փորձարկում

 

070150

գծային արագացման ներգործության մասով փորձարկում

     
 

070160

միակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության մասով փորձարկում (միակի հարվածների ներգործության մասով փորձարկում)

 

070170

մաքրող լուծիչների ներգործության մասով փորձարկում

 

070180

բորբոսասնկերի ներգործության մասով փորձարկում

 

070190

բարձր ճնշման ներգործության մասով փորձարկում

 

070200

օդի բարձր խոնավության ներգործության մասով փորձարկում (կարճաժամկետ)

 

070210

օդի բարձր խոնավության ներգործության մասով փորձարկում (երկարատև կամ արագացված)

 

070220

միջավայրի բարձր սահմանային ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

 

070225

միջավայրի աշխատանքային բարձր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

 

070230

միջավայրի սահմանային ցածր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

 

070240

միջավայրի աշխատանքային ցածր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

 

070250

արագացման ամպլիտուդի բարձր արժեքով սինուսոիդալ թրթռման ներգործության մասով փորձարկում

 

070260

արեգակնային ճառագայթման ներգործության մասով փորձարկում

 

070270

աղային մառախուղի ներգործության մասով փորձարկում

 

070280

լցման միջավայրերի ներգործության մասով փորձարկում

 

070290

ստատիկ հիդրավլիկ ճնշման ներգործության մասով փորձարկում

 

070300

ստատիկ փոշու (ավազի) ներգործության մասով փորձարկում

 

070310

էլեկտրական և մագնիսական դաշտերի ներգործության մասով փորձարկում

 

070320

հերմետիկության մասով փորձարկում

 

070330

կաթիլապաշտպանվածության մասով փորձարկում

 

070340

հաճախականությունների տրված ընդգրկույթում կառուցվածքի ռեզոնանսային հաճախականությունների բացակայության ստուգման մասով փորձարկում

 

070350

բազմակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության դեպքում դիմացկունության մասով փորձարկում (հարվածային դիմացկունության մասով փորձարկում)

 

070360

սինուսոիդալ թրթռման ներգործության ժամանակ դիմացկունության մասով կարճաժամկետ փորձարկում (թրթռադիմացկունության մասով կարճաժամկետ փորձարկում)

 

070370

սինուսոիդալ կամ լայնաշերտ պատահական թրթռման ներգործության ժամանակ դիմացկունության մասով երկարատև փորձարկում (թրթռադիմացկունության մասով երկարատև փորձարկում)

 

070380

բազմակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության դեպքում կայունության մասով փորձարկում (հարվածային կայունության մասով փորձարկում)

 

070390

սինուսոիդալ կամ լայնաշերտ պատահական թրթռման ներգործության ժամանակ կայունության մասով փորձարկում (թրթռակայունության մասով փորձարկում)

 

070400

կառուցվածքի ռեզոնանսային հաճախականությունների որոշման մասով փորձարկում

 

070410

«ոլորող մոմենտի» ներգործության մասով պարուրակային արտանցիչների փորձարկում

 

070999

արտաքին գործոնների ներգործության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

080

Հուսալիության, երկարակեցության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

080010

անխափան աշխատանքի հավանականության չափում (որոշվում է հաշվարկային եղանակով)

 

080020

երկարակեցության չափում (որոշվում է հաշվարկային եղանակով)

 

080030

աշխատատևության չափում` մինչև խափանումը (որոշվում է հաշվարկային եղանակով)

 

080040

պատրաստության գործակցի որոշում

 

080050

մնացորդային ռեսուրսի որոշում

 

080060

ծառայության ժամկետի որոշում

 

080999

հուսալիության, երկարակեցության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

090

Հրդեհաանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

090010

հրդեհի առաջացման հավանականության որոշում

 

090020

նյութերի պայթանվտանգության որոշում

 

090030

բոցավառելիության որոշում

 

090040

տաքացման որոշում

 

090050

հրակայունության որոշում

 

090060

նյութերի հրդեհապայթավտանգավորության որոշում

 

090999

հրդեհանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

100

Դիմացկունության և (կամ) հերմետիկության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

100010

փորձարկման հեղուկ կամ գազային միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության ժամանակ փորձարկման օբյեկտների՝ դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ (հիդրավլիկ փորձարկում)

 

100020

փորձարկման հեղուկ կամ գազային միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության ժամանակ փորձարկման օբյեկտների՝ դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ (օդաճնշական փորձարկում)

     
 

Էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

110000

էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

120

Ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

120998

ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

130

Օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

130010

օպտիկական թելքի պարամետրերի որոշում

 

130020

լուսատեխնիկայի պարամետրերի որոշում

 

130999

օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

140

Ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

140010

աբսորբման որոշում

 

140020

մածուցիկության որոշում

 

140030

երկրաչափական պարամետրերի (երկարություն, անկյուն) չափում

 

140040

դիսպերսայնության որոշում

 

140050

դիէլեկտրական թափանցելիության որոշում

 

140060

մաշվածքի որոշում

 

140070

ինդուկտիվության որոշում

 

140080

զանգվածի որոշում

 

140090

ծավալի որոշում

 

140095

գազի ծավալի որոշում

 

140100

խտության որոշում

 

140110

դիմացկունության որոշում

 

140120

կակղացման որոշում

 

140130

տրոհելիության որոշում

 

140140

խառնելիության որոշում

 

140150

դիմադրության որոշում

 

140160

սորունության որոշում

 

140170

կարծրության որոշում

 

140180

հոսունության որոշում (հոսունության կորստի ջերմաստիճան, հոսունության ջերմաստիճան)

 

140190

հալման (հովացման, սառչման) ջերմաստիճանի որոշում

 

140200

ջերմունակության որոշում

 

140210

ջերմահաղորդականության որոշում

 

140220

խոնավացածության որոշում

 

140230

էլաստիկության որոշում

 

140240

էլեկտրահաղորդականության որոշում

 

140250

էմիսիայի որոշում

 

140260

ռադիոակտիվ հատկությունների որոշում

 

140999

ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

150

Ֆիզիկական գործոների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

 

150010

թրթռման չափում

 

150020

խոնավության չափում

 

150030

ճնշման չափում

 

150040

ինֆրակարմիր ճառագայթման չափում

 

150050

լուսավորվածության չափում

 

150060

օդի շարժման արագության չափում

 

150070

ջերմաստիճանի չափում

 

150080

ուլտրամանուշակագույն ճառագայթման չափում

 

150090

աղմուկի չափում

 

150100

էլեկտրամագնիսական դաշտի չափում

 

150110

էլեկտրաստատիկ դաշտի չափում

 

150999

ֆիզիկական գործոնների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

160

Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտություններ (փորձարկումներ)

 

160000

Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

170

Սնկաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

 

170010

կենսաբանական փորձ

 

170020

ուղղակի ցանքսի մեթոդ

 

170999

սնկաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

180

 Միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտություններ (փորձարկումներ)

 

180010

ագարի մեջ դիֆուզիայի մեթոդ

 

180020

թաղանթային զտման մեթոդ

 

180030

ուղղակի ցանքսի մեթոդ

 

180040

տիտրման (խմորման) մեթոդ

 

180050

միկրոկենսաբական տակդիրներ

 

180999

միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

190

Մոլեկուլային կենսաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

 

190010

պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ

 

190020

մոլեկուլային կլոնավորում

 

190999

մոլեկուլային կենսաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

200

Օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտություններ (փորձարկումներ)

 

200000

օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

210

Մակաբուծաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

 

210010

մակրոսկոպական մեթոդ

 

210020

մանրադիտակային մեթոդ

 

210999

մակաբուծաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

220

Ճառագայթումային հետազոտություններ (փորձարկումներ)

 

220010

բաժնաչափական

 

220020

ճառագայթաչափական

 

220030

ճառագայթաքիմիական

 

220040

սպեկտրային

 

220999

ճառագայթումային հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

230

Ջերմատեխնիկական հետազոտություններ (փորձարկումներ)

 

230010

օգտակար գործողության գործակցի չափում

 

230020

ջերմային հոսքերի խտության չափում

 

230030

ջերմափոխանցման դիմադրության չափում

 

230040

շենքերի կառուցվածքների ջերմաստիճանի չափում

 

230050

ջերմային հզորության չափում

 

230060

այրման ջերմության չափում

 

230999

ջերմատեխնիկական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

240

Կառուցվածքի տեխնիկական փորձաքննություն

 

240000

կառուցվածքի տեխնիկական փորձաքննության մեթոդներ՝ առանց ճշգրտման

250

Վիճակի տեխնիկական վերահսկում

 

250000

վիճակի տեխնիկական վերահսկման մեթոդներ՝ առանց ճշգրտման

260

Թունաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

 

260010

 գրգռիչ (իրիտատիվ ազդեցության չափում

 

260020

մաշկային գրգռիչ ազդեցության չափում

 

260030

 գերզգայնացնող (սենսիբիլիզացնող) ազդեցության չափում

 

260040

գենաթունավորության (մուտագենության) որոշում

 

260050

in vitro թունավորության ինդեքսի որոշում (բջիջների կուլտուրայում)

 

260060

բջջային թեստ-օբյեկտի կիրառմամբ սուր թունավորության որոշում

 

260070

հավի սաղմի քորիոալանտոիսային թաղանթի օգտագործմամբ լորձաթաղանթների վրա գրգռիչ ազդեցության որոշում

 

260080

սուր թունավորման հնարավոր վտանգի գնահատմամբ սուր թունավորության պարամետրերի սահմանում

 

260999

թունաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

270

Ֆիզիկա-քիմիական և քիմիական հետազոտություններ (փորձարկումներ), այդ թվում՝ «չոր քիմիա»

 

270010

խտաչափական մեթոդ

 

270020

ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ

 

270030

ատոմաիոնիզացիոն սպեկտրաչափական մեթոդ

 

270040

ատոմաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդ

 

270050

ատոմաէմիսիոն սպեկտրաչափական մեթոդ

 

270060

բուտիրաչափական [բուտիրոմետրիկ] մեթոդ

 

270070

«չոր քիմիայի» տեսողական մեթոդ

 

270080

մածուցիկաչափական մեթոդ

 

270090

գազաչափական մեթոդ

 

270100

ծանրաչափական (կշռային) մեթոդ

 

270110

թորման մեթոդ

 

270120

ինֆրակարմիր սպեկտրադիտում (սպեկտրալուսաչափական մեթոդ)

 

270130

մազանոթային էլեկտրաֆորեզ

 

270140

գունաչափական մեթոդ

 

270150

սառնադիտման մեթոդ

 

270160

լյումինեսցենտային մեթոդ

 

270170

զանգվածասպեկտրային մեթոդ

 

270180

ատոմական իոնների զանգվածների գրանցմամբ զանգվածասպեկտրաչափական մեթոդ

 

270190

մոլեկուլային և կլաստերային իոնների, ռադիկալների զանգվածների գրանցմամբ զանգվածասպեկտրաչափական մեթոդ

 

270200

պղտորաչափական մեթոդ

 

270210

խտաչափական մեթոդ

 

270215

պոտենցաչափական մեթոդ

 

270220

ռենտգենասպեկտրային մեթոդ

 

270230

ռենտգենաֆազային մեթոդ

 

270235

ռենտգենաֆլյուորեսցենտային մեթոդ

 

270240

չոր քիմիայի անդրադարձաչափական մեթոդ

 

270250

բեկումաչափական մեթոդ

 

270260

իոնային շարժունության սպեկտրաչափություն

 

270265

ջերմաիոնիզացիոն ՋԻԶՍ (TIMS) զանգվածասպեկտրաչափություն

 

270270

տիտրաչափական (ծավալային) մեթոդ

 

270280

տուրբիդիմետրիկ մեթոդ

 

270290

զտման մեթոդ

 

270300

ֆլյուորաչափական մեթոդ

 

270305

լուսագունաչափական մեթոդ

 

270310

լուսաչափական մեթոդ

 

270320

բարձր արդյունավետ հեղուկ քրոմատագրում

 

270330

քրոմատագրում գազային

 

270340

քրոմատագրում գազային (գազահեղուկային)

 

270350

քրոմատագրում հեղուկ իոնային

 

270360

քրոմատագրում մակերևութային

 

270370

քրոմատազանգվածասպեկտրաչափական մեթոդ

 

270380

լուծահանման կշռային մեթոդ

 

270390

էլեկտրաֆորետիկ մեթոդ

 

270400

էլեկտրաքիմիական մեթոդ (մեթոդի բոլոր խմբերը)

 

270410

էլեկտրաքիմիական մեթոդ (վոլտամպերաչափական մեթոդների խումբ (բևեռագրություն, ամպերաչափական մեթոդ)

 

270420

էլեկտրաքիմիական մեթոդ (հաղորդաչափական մեթոդների խումբ)

 

270430

էլեկտրաքիմիական մեթոդ (կուլոնաչափական մեթոդների խումբ)

 

270440

էլեկտրաքիմիական մեթոդ (պոտենցաչափական մեթոդների խումբ)

 

270999

ֆիզիկաքիմիական և քիմիական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ, այդ թվում՝ «չոր քիմիա»

280

Բջջաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

 

280010

իմունաբջջաքիմիական մեթոդ

 

280020

լազերային հոսանուտ բջջաչափման ֆլյուորեսցենտային մեթոդ

 

280999

բջջաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

290

Էլեկտրաֆիզիկական հետազոտություններ (փորձարկումներ)

 

290000

էլեկտրաֆիզիկական հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

999

Այլ հետազոտություններ (փորձարկումներ)

 

999000

այլ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ՝ առանց ճշգրտման

II. Տեղեկագրքի անձնագիր

Թիվը` ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

047

2

Տեսակը

1․ տեղեկագիրք

3

Անվանումը

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրք

4

Հապավումը

ՀՓՏՏ

5

Նշագիրը

ՄՏ 047֊ 2023 (խմբ.1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմաններ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 185 որոշում

7

Տեղեկագրքի (դասակարգչի) գործողության մեջ դնելու (կիրառման մեկնարկի) ամսաթիվը

2024 թվականի հունվարի 28

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանը

 

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը

 

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

տեղեկագիրքը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ, ըստ միասնական ձևի համապատասխանության, սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի մասով՝ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացվող հետազոտությունների (չափումների) և փորձարկումների տեսակների մասին տեղեկատվության համակարգումը և ծածկագրումն ապահովելու համար

12

Համառոտ բնութագրությունը (կիրառման ոլորտը)

օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ

13

Առանցքային բառերը

հետազոտություններ, չափումներ, փորձարկումներ, հետազոտությունների (փրորձարկումների) և չափումների տեսակներ, չափման մեթոդ

14

Ոլորտ, որում իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կանոնակարգում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2 տեղեկագիրքը մշակելիս միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

1․տեղեկագիրքն ունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում.

Բելառուսի Հանրապետությունում՝ «Համապատասխանության գնահատման ոլորտում գործունեության ոլորտի դասակարգիչ (լաբորատորիաներ, տեսչական մարմիններ և որակավորման ստուգում իրականացնողներ (պրովայդերներ))» ԿՀ 7-05-2016 աշխատանքային հրահանգի «Դասակարգիչ. Փորձարկումների/ստուգաչափման/տեսչական ստուգումների ոլորտում գործունեության ծածկագրեր» թիվ 2 հավելված

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1․ համակարգման կարգային մեթոդ՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան

18

Վարման մեթոդիկան

1․տեղեկագրքի վարման կենտրոնացված ընթացակարգ, տեղեկագիրքը վարվում է էլեկտրոնային ձևով՝ սույն տեղեկագրքի հավելվածով նախատեսված կարգին համապատասխան

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (տեղեկագրքի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) նշված է սույն տեղեկագրքի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքից տեղեկությունները դասվում են բաց հասանելիության տեղեկատվությանը

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

 

22

Փոփոխությունները

 

23

Հղում տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը

 

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի վավերապայմանային կազմը և կառուցվածքը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները:

2. Տեղեկագրքի վավերապայմանային կազմը և կառուցվածքը բերված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (նշանակությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը ճշգրտող և դրա ձևավորման (լրացման) կանոնները կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը որոշող տեքստ.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ

(n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ և m անգամից ոչ ավելի (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել m անգամից ոչ ավելի (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանային կազմը

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Հետազոտության (փորձարկման) տեսակի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Հետազոտության (փորձարկման) և չափման տեսակի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ ձևանմուշին համապատասխան՝ \d{3}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Հետազոտության (փորձարկման) և չափման տեսակի անվանումը

պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը՝ 1

Առավ. երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվում է ռուսերենով՝ տեքստի տեսքով

1

1.3 Չափման մեթոդի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.1. Չափման մեթոդի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ ձևանմուշին համապատասխան՝ \d{6}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.2. Չափման մեթոդի անվանումը

պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը 1

Առավ. երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվւում է ռուսերենով՝ տեքստի տեսքով

1

1.3.3. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

I

1.3.3. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված գործողության մեկնարկի ամսաթվին

1

1.3.3.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.3.3.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը.

Ձևանմուշ՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

1.3.3.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը՝ 1

Առավ. երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.3.3.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

1.3.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված գործողության ավարտի ամսաթվին

0..1

1.3.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

1.3.3.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների կանոնակարգված տողը.

Ձևանմուշ՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

1.3.3.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը՝ 1

Առավ. երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.3.3.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1 А

 

ՀԱՎԵԼՎԱԾ

հետազոտությունների

 (փորձարկումների) և

չափումների տեսակների

տեղեկագրքին ներկայացվող

 

ԿԱՐԳ

 

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի վարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միության) իրավունքի կազմում ընդգրկող՝ հետևյալ ակտերին համապատասխան.

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29 պայմանագիր.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող՝ տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանության հաստատման մասին» թիվ 121 որոշում:

 

II. Կիրառման ոլորտը

 

2. Սույն կարգով սահմանվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի (այսուհետ` տեղեկագիրք) վարման կանոնները:

3. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկագրքի ձևավորման և վարման կանոնները, ինչպես նաև Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից դրա կիրառման կանոնները:

4. Սույն կարգի նպատակների համար կիրառվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը՝

«նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի տեղեկագիրք»՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագիրքը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.

«հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտներ»՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտներ:

Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերով Միության մարմինների ակտերով որոշվող արժեքներով:

 

IV. Տեղեկագրքի վարման սկզբունքները

 

5. Տեղեկագրքի վարումն իրականացվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ ըստ միասնական ձևի համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրի տրամադրման՝ համապատասխանության պարտադիր հաստատմանը ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացվող հետազոտությունների (փորձարկումների) և չափման մեթոդների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման նպատակով:

6. Տեղեկագրքի համակարգման օբյեկտները հետազոտությունների (փորձարկումների) տեսակներն ու չափման մեթոդներն են:

7. Տեղեկագրքի օպերատորը տեղեկագրքի ձևավորում և վարում իրականացնող Հանձնաժողովն է:

8. Համակարգման օբյեկտների կարգավորված դասավորման նպատակով կիրառվում է կարգային մեթոդը:

9. Տեղակագրքի կազմում չափման մեթոդները խմբավորված են ըստ հետազոտությունների (փորձարկումների) տեսակների: Տեղեկագիրք ձևավորելիս որպես հիմք են վերցվել տեղեկություններ Բելառուսի Հանրապետությունում կիրառվող դասակարգչից «Դասակարգիչ. Փորձարկումների/ստուգաչափման/տեսչական ստուգումների ոլորտում գործունեության ծածկագրեր» («Համապատասխանության գնահատման ոլորտում գործունեության ոլորտի դասակարգիչ (լաբորատորիաներ, տեսչական մարմիններ և որակավորման ստուգում իրականացնողներ (պրովայդերներ))» ԿՀ 7-05-2016 աշխատանքային հրահանգի թիվ 2 հավելված):

10. Չափման մեթոդների ծածկագրման նպատակով օգտագործվում է հետևյալ կառուցվածքը ունեցող 6-անիշ ծածկագիր՝

XXXYYY,

որտեղ.

XXX-ը՝ հետազոտության (փորձարկման) տեսակի հերթական համարն է.

YYY-ն՝ հետազոտության (փորձարկման) համապատասխան տեսակի կազմում չափման մեթոդի հերթական համարը:

 «ХХХ000»-ի տեսակի ծածկագրերը նախատեսված են չափման մեթոդների ծածկագրման համար՝ այն դեպքում, երբ «XXX» ծածկագրով հետազոտությունների (փորձարկումների) տեսակի հետ չի հարաբերվում ոչ մի չափման ակնհայտ որոշակի մեթոդ: Այդ ծածկագրերի չափման մեթոդների անվանումներն ունեն « «...» հետազոտությունների (փորձարկմումների) մեթոդներ՝ առանց ճշգրտման» տեսք, որտեղ.

«...»՝ հետազոտության (փորձարկման) տեսակի անվանումն է:

 «ХХХ999»-ի տեսակի ծակագրերը նախատեսված են չափման մեթոդների ծածկագրման համար՝ այն դեպքում, երբ հետազոտությունների (փորձարկումների) համապատասխան տեսակի կազմում չափման ակնհայտ որոշակի մեթոդներից ոչ մեկը հարմար չէ չափման մեթոդի մասին անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար: Այդ ծածկագրերի չափման մեթոդների անվանումներն ունեն « «...» հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ» տեսք, որտեղ.

«...»՝ հետազոտության (փորձարկման) տեսակի անվանումն է:

11. Հետազոտությունների (փորձարկումների) տեսակները և հետազոտությունների (փորձարկումների) յուրաքանչյուր տեսակի կազմում չափման մեթոդները կարգավորված են ըստ անվանումների՝ այբբենական կարգով՝ բացառությամբ «ХХХ000» և «ХХХ999» տեսակների ծածկագրեր ունեցող չափման մեթոդների:

12. Նոր դիրքեր ավելացնելիս տեղեկագրքի վարման ընթացքում հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և չափման մեթոդների նշման այբբենական կարգի պահպանումն ապահովելու համար հետազոտությունների (փորձարկումների) տեսակները և չափման մեթոդները ծածկագրվում են «10» քայլով:

13. Տեղեկագրքի վարման ընթացակարգն իրականացվում է Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսում փոփոխությունների կատարման միջոցով: Օպերատորն ապահովում է տեղեկագրքում փոփոխությունների կատարումը և սույն Կարգի V բաժնի պահանջներին համապատասխան՝ Միության տեղեկատվական պորտալում արդիականացված տեղեկությունների տեղադրումը:

14. Օգտատերերի համար տեղեկագրքից տեղեկությունների հասանելիությունն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների կիրառմամբ:

 

V. Տեղեկագրքի վարումը

 

15. Տեղեկագրքում փոփոխությունների կատարման համար հիմքերը հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների մասով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում փոփոխությունների կատարման մասին Միության մարմինների ակտերն են:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված Միության մարմինների ակտերի հիման վրա տեղեկագրքում փոփոխությունների կատարումն իրականացվում է՝ այն պայմանով, որ տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունների կազմում ներառված չեն հետազոտությունների (փորձարկումների) տեսակներին և (կամ) չափման մեթոդներին համապատասխանող դիրքերը՝ հետևյալ դեպքերի համար՝

ա) նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում ներառված են հետազոտությունների (փորձարկումների) նոր տեսակներ և կամ չափման մեթոդներ պարունակող ստանդարտ.

բ) կանոններ և հետազոտության մեթոդներ պարունակող առկա ստանդարտի տեքստում ներառված է հետազոտությունների (փորձարկումների) նոր տեսակը և (կամ) չափման մեթոդը.

գ) հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող առկա ստանդարտի տեքստում փոփոխված է հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափման մեթոդի առկա տեսակի անվանումը:

17. Տեղեկագրքում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը որոշելու համար օպերատորն անցկացնում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում կատարված փոփոխությունների վերլուծություն: Տեղեկագրքում փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում օպերատորը ձևավորում է փոփոխությունների նախագիծ՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 121 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ- տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանության (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 3 հավելվածով նախատեսված ձևի: Հետազոտությունների (փորձարկումների) այն տեսակը որոշելու ժամանակ, որին դասվում է տեղեկագրքում ներառման համար պլանավորվող չափման մեթոդը, օպերատորն առաջնորդվում է հավելվածով սահմանված ցանկում նշված տեղեկություններով:

18. Միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից փոփոխությունների նախագծի ուսումնասիրումը՝ տեղեկագրքում փոփոխությունների կատարման նպատակահարմարության գնահատման նպատակով, իրականացվում է Մեթոդաբանության 86-րդ կետին համապատասխան:

19. Տեղեկագրքում նոր դիրք ներառելու ժամանակ ձևավորվում է գրառում՝ հետևյալ կանոններին համապատասխան ՝

ա) ծածկագրային արժեքը տրվում է այնպես, որ չափման նոր մեթոդի անվանումը գտնվի այբբենական կարգով՝ տեղեկագրքի մանրամասնեցված տեղեկությունների կազմում.

բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» և «Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանները պետք է լրացվեն՝ վավերապայմանները և տեղեկագրքում փոփոխությունների կատարման մասին նորմատիվ ակտն ուժի մեջ մտնելու ամսաթիվը պարունակող տեղեկություններով:

20. Տեղեկագրքի առկա գրառման մեջ փոփոխություններ կատարելիս ձևավորվում է 2 գրառում՝

ա) առաջին գրառումը պարունակում է տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին տեղեկությունները և ձևավորվում է սույն կարգի 21-րդ կետին համապատասխան.

բ) երկրորդ գրառումը պարունակում է տեղեկագրքի փոփոխված գրառման մասին տեղեկությունները և ձևավորվում է սույն կարգի 22-րդ կետին համապատասխան:

21. Տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ կանոններին համապատասխան՝

ա) բոլոր վավերապայմանների արժեքները (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» և «Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանների) պետք է համապատասխանեն փոփոխվող գրառման արժեքներին.

բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվ, մինչև որը (ներառյալ) գործում է փոփոխվող գրառումը և որը համապատասխանում է գրառման գործողության ավարտի ամսաթվին.

գ) «Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը պետք է պարունակի տեղեկություններ այն նորմատիվ ակտի մասին, որին համապատասխան տեղեկագրքի տեղեկություններում կատարվում են փոփոխություններ:

22. Տեղեկագրքի փոփոխված գրառման մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ կանոններին համապատասխան՝

ա) վավերապայմանների արժեքները պետք է պարունակեն չափման մեթոդի մասին փոփոխված տեղեկությունները.

բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվ, որից սկսած գործում է փոփոխված գրառումը: Գործողության մեկնարկի ամսաթիվը պետք է լինի փոփոխվող գրառման «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանում նշված ամսաթվից ոչ ուշ.

գ) «Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը պետք է պարունակի այն նորմատիվ ակտի մասին տեղեկությունները, որին համապատասխան, տեղեկագրքի տեղեկություններում փոփոխություններ են կատարվում:

23. Փոփոխությունների կատարման արդյունքը Միության տեղեկատվական պորտալում տեղեկագրքի կազմի մեջ մտնող հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և չափման մեթոդների մասին արդիականացված տեղեկությունների հրապարակումն է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

հետազոտությունների

 (փորձարկումների) և

չափումների տեսակների

տեղեկագրքի վարման կարգի

 

ՑԱՆԿ

 

հետազոտությունների (փորձարկումների) տեսակներին տրվող ծածկագրերի և հետազոտությունների (փորձարկումների) տեսակին համապատասխանող չափման մեթոդների նկարագրությունների

 

Հետազոտության (փորձարկման) տեսակի ծածկագիրը

Հետազոտությունների (փորձարկումների) տեսակը

Չափման այն մեթոդների նկարագրությունը, որոնք դասվում են հետազոտությունների (փորձարկումների) համապատասխան տեսակին

010

Աերոդինամիկ հետազոտություններ (փորձարկումներ)

բնական օդափոխման փորձարկումների, մեխանիկական դրդմամբ օդափոխման համակարգերի փորձարկումների, տարածքում օդափոխանակման պատիկության որոշման համար կիրառվող չափման մեթոդներ

020

Վիրուսաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

վիրուսների հայտնաբերմանը և նույնացմանը (նույնականացմանը), ինչպես նաև դրանց կենսաբանական հատկությունների հետազոտությանն ուղղված չափման մեթոդներ

030

Գենետիկ հետազոտություններ (փորձարկումներ)

օրգանիզմներում գեների ուսումնասիրության, գենետիկ վարիացիաների և ժառանգականության ուսումնասիրության վրա հիմնված չափման մեթոդներ

040

Իմունաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

հակագեների և հակամարմինների սպեցիֆիկ փոխազդեցության վրա հիմնված և ինֆեկցիոն ու մակաբուծային հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման համար կիրառվող չափման մեթոդներ

050

Մանրադիտման մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ)

միկրոօրգանիզմների հայտնաբերման և հետազոտության համար նախատեսված մանրադիտակների օգտագործման վրա հիմնված չափման մեթոդներ

060

Չքայքայող վերահսկողության մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտների՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանության ստուգման ժամանակ օգտագործվող չափման մեթոդներ, որոնց դեպքում չպետք է խախտվի օբյեկտի՝ կիրառման համար պիտանիությունը

070

Արտաքին գործոնների ներգործության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտների՝ շրջակա միջավայրի իրական պայմանների ընդօրինակման և դրանց ներգործությունների վերարտադրման եղանակով շրջակա միջավայրի՝ տրված պայմաններում աշխատունակությունը և պարամետրերը պահպանելու ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ

080

Հուսալիության, երկարակեցության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

տրված պայմաններում հուսալիության ցուցանիշների որոշման համար, այդ թվում՝ անխափանության, վերանորոգմանը պիտանիության, պահպանվածության և երկարակեցության մասով փորձարկումներ անցկացնելիս կիրառվող չափման մեթոդներ

090

Հրդեհանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտների պայթահրդեհավտանգավոր հատկությունների որոշման համար, այդ թվում՝ նյութերի հրդեհապայթավտանգավորության, ինչպես նաև շինարարական նյութերի, տեքստիլ, շինարարական կառույցների, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների հրդեհային վտանգի մասով փորձարկումներ անցկացնելիս կիրառվող չափման մեթոդներ

100

Դիմացկունության և (կամ) հերմետիկության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտների՝ հեղուկ կամ գազային փորձարկման միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության դեպքում դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ

110

Էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

տեխնիկական միջոցների՝ տրված որակով և տրված էլեկտրամագնիսական իրադրության մեջ տրված որակով գործելու և այլ տեխնիկական միջոցների համար անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ չստեղծելու ունակությունը հաստատելու համար կիրառվող չափման մեթոդներ

120

Ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

նյութերի և արտադրատեսակների՝ ձայնը ճառագայթելու, հաղորդելու և կլանելու հատկությունները գնահատելու համար կիրառվող չափման մեթոդներ

130

Օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկման օբյեկտների օպտիկական և լուսատեխնիկական բնութագրերի որոշման համար կիրառվող չափման մեթոդներ (լուսային հոսք, լույսի ուժ, գունավորության կոորդինատներ, լուսահաղորդման ինդեքս, գունային ջերմաստիճան և այլն)

140

Ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտների ֆիզիկական հատկությունների որոշման համար կիրառվող չափման մեթոդներ (կշռային պարամետրեր, երկրաչափական պարամետրեր, ռադիոակտիվ հատկություններ, ջերմաստիճանային պարամետրեր և այլն)

150

Ֆիզիկական գործոնների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտներից ստեղծվող ֆիզիկական գործոնների մակարդակների չափման համար կիրառվող չափման մեթոդներ (աղմուկ, թրթռում, ուլտրաձայն, ինֆրաձայն, էլեկտրամագնիսական դաշտեր, ստատիկ հոսանք, ինֆրակարմիր (ջերմային) և տեսանելի, ուլտրամանուշակագույն, լազերային և ռենտգենյան ճառագայթում)

160

Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտություններ (փորձարկումներ)

սահմանված պահանջներին տեղեկատվության պաշտպանության և դրա պաշտպանվածության վերահսկման ծրագրային, ծրագրային-ապարատային միջոցների, տեղեկատվության պաշտպանության գաղտնագրային պաշտպանության միջոցների համապատասխանության գնահատման համար կիրառվող չափման մեթոդներ

170

Սնկաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

սնկային և բորբոսային ախտահարումների, ինչպես նաև նման ախտահարումներ առաջացնելու ունակ հարուցիչների առկայության որոշման համար կիրառվող չափման մեթոդներ

180

Միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտություններ (փորձարկումներ)

մանրէաբանական ցուցանիշների պահանջներին փորձարկումների օբյեկտների համապատասխանության գնահատման նպատակով մանրէների որակական և քանակական որոշման համար կիրառվող չափման մեթոդներ

190

Մոլեկուլային կենսաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

փորձարկումների օբյեկտներում պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման համար կիրառվող սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքի վերլուծության վրա հիմնված չափման մեթոդներ

200

Օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտություններ (փորձարկումներ)

հետազոտողի զգայարանների (տեսողություն, լսողություն, շոշափելիություն և այլն) օգտագործման վրա հիմնված չափման մեթոդներ

210

Մակաբուծաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

ըստ մակաբուծական անվտանգության ցուցանիշների՝ համապատասխանության գնահատման համար կիրառվող հելմինտների և մակաբույծների, հելմինտների ֆրագմենտների, ձվերի և թրթուրների հայտնաբերման համար մակրոսկոպական և մանրադիտական մեթոդներ

220

Ճառագայթումային հետազոտություններ (փորձարկումներ)

սահմանված նորմերի պահպանման աստիճանի որոշման (ներառյալ սահմանված մակարդակները չգերազանցելը) կամ փորձարկման օբյեկտների վիճակի վերահսկման նպատակով փորձարկումների օբյեկտների նկատմամբ կիրառվող՝ իոնացնող ճառագայթումների չափման վրա հիմնված չափման մեթոդներ

230

Ջերմատեխնիկական հետազոտություններ (փորձարկումներ)

սահմանված ջերմատեխնիկական բնութագրերին փորձարկումների օբյեկտների համապատասխանության գնահատման համար կիրառվող չափման մեթոդներ (ջերմահաղորդման գործակից, օգտակար գործողության գործակից, ջերմային հզորություն, պատող կառուցվածքի ջերմաստիճան և այլն)

240

Կառուցվածքի տեխնիկական փորձաքննություն

կառուցվածքի տեխնիկական փորձաքննության համար կիրառվող չափման մեթոդներ

250

Վիճակի տեխնիկական վերահսկում

վիճակի տեխնիկական վերահսկման համար կիրառվող չափման մեթոդներ

260

Թունաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

թունավոր գործոնով պայմանավորված՝ օրգանիզմի վրա նյութերի և արտադրատեսակների վնասակար ներգործության հայտնաբերման նպատակով կիրառվող չափման մեթոդներ

270

Ֆիզիկա-քիմիական և քիմիական հետազոտություններ (փորձարկումներ), այդ թվում՝ «չոր քիմիա»

որոշակի քիմիական ռեակցիաների արդյունքում դրսևորվող փորձարկումների օբյեկտների ֆիզիկական հատկությունների չափումներ անցկացնելիս դիտարկման վրա հիմնված չափման մեթոդներ

280

Բջջաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

բջիջների կազմության և գործառույթների, ներբջջային կառուցվածքների և դրանց կենսագործունեության արգասիքների ուսումնասիրության վրա հիմնված չափման մեթոդներ

290

Էլեկտրաֆիզիկական հետազոտություններ (փորձարկումներ)

էլեկտրասպառման և էլեկտրասարքավորումների տարբեր համակարգերի պարամետրերի չափման համար կիրառվող չափման մեթոդներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան