Գլխավոր տեղեկություն
Номер
N 1761-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 16.05.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
14.05.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
14.05.2024
Дата вступления в силу
17.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1761-Ա

«14» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.72/4Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անուշավան Նավասարդյանի դիմումը` Լուկաշինի փողոցի հ.72/4ա (տնամերձ) հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

 Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2023 թվականի հունիսի 19-ին տրամադրված Հ-8532 արխիվային տեղեկանքը, «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին կազմված տեղագրական հանույթը և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.ԱՏ-25122023-01-0831 տեղեկանքը:

 Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթների ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 650.0քմ՝ որքան ամրագրված է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2023 թվականի հունիսի 19-ին տրամադրված Հ-8532 արխիվային տեղեկանքում:

 Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.04.2024թ. հ.Դ-26263-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Լուկաշինի փողոցի հ.72/4ա (տնամերձ) հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 650.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան