ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 700-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի 29.12.2005 թ. N 2038229 համարը)՝ Երևան քաղաքի Արամի 1 հասցեում գտնվող անշարժ գույքի 8-րդ հարկի նշագծված 126.00 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք)` համաձայն hավելվածի, հետ վերցնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մշակույթի զարգացման» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2006 թվականի ապրիլի 28-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 5/006 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կնքումը՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հետ կնքել Երևան քաղաքի Արամի 1 հասցեում գտնվող գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Մշակույթի զարգացման» հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 700-Ա որոշման |
ՀԱՏԱԿԱԳԻԾ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|