Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.02.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.02.2024
Дата вступления в силу
30.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2024 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ.

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 883 որոշմամբ ընդունված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 024/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին այն ճարպայուղային արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշմամբ կատարվել են փոփոխություններ, տրվել են կամ ընդունվել մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո.

բ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված՝ այդ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան