ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 324-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,000,000 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքին խաղահրապարակի նվիրաբերում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «ՔԻԴ ՍՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00518325) 2024 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՎԸ- 018/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղային հրապարակի՝ խաղային համալիրի, պտուտակի, ճոճանակի, ճոճորանների և հավասարակշռի ձեռքբերում ու տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքին խաղահրապարակի նվիրաբերում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 324-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանին խաղահրապարակի նվիրաբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիս համայնք, բնագավառը՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Մասիսի համայնքապետարան (հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիս համայնք, քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ, թիվ 4) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել խաղահրապարակ՝ խաղային համալիր, պտուտակ, ճոճանակ, ճոճորաններ և հավասարակշիռ, իրականացնել դրանց տեղադրման աշխատանքները Մասիսի համայնքապետարանի դիմաց գտնվող այգում ու նվիրաբերել Մասիսի համայնքապետարանին. 2) միջոցառման արժեքը կազմում է 4,000,000 դրամ. 3) միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է ձեռք բերել խաղահրապարակ՝ խաղային համալիր, պտուտակ, ճոճանակ, ճոճորաններ և հավասարակշիռ, ու կազմակերպել դրանց տեղադրման աշխատանքները՝ 4,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Մասիսի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
07.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|