Գլխավոր տեղեկություն
Номер
N 324-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.05.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.05.2024
Дата вступления в силу
08.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 324-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,000,000 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքին խաղահրապարակի նվիրաբերում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «ՔԻԴ ՍՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00518325) 2024 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՎԸ- 018/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղային հրապարակի՝ խաղային համալիրի, պտուտակի, ճոճանակի, ճոճորանների և հավասարակշռի ձեռքբերում ու տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքին խաղահրապարակի նվիրաբերում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 324-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանին խաղահրապարակի նվիրաբերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիս համայնք, բնագավառը՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

4,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մասիսի համայնքապետարան (հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիս համայնք, քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ, թիվ 4)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել խաղահրապարակ՝ խաղային համալիր, պտուտակ, ճոճանակ, ճոճորաններ և հավասարակշիռ, իրականացնել դրանց տեղադրման աշխատանքները Մասիսի համայնքապետարանի դիմաց գտնվող այգում ու նվիրաբերել Մասիսի համայնքապետարանին.

2) միջոցառման արժեքը կազմում է 4,000,000 դրամ.

3) միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Նախատեսվում է ձեռք բերել խաղահրապարակ՝ խաղային համալիր, պտուտակ, ճոճանակ, ճոճորաններ և հավասարակշիռ, ու կազմակերպել դրանց տեղադրման աշխատանքները՝ 4,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Մասիսի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

07.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ