Գլխավոր տեղեկություն
Номер
N 327
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.08.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
07.05.1991
Дата вступления в силу
07.05.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 1991 թվականի N 327
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում որակական տեղաշարժերի և առաջնահերթ միջոցառումների իրականացման, ինչպես նաև բուհերի դիմորդների ընտրության և ընդունելության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված շահագրգռված նախարարությունների և գերատեսչությունների հետ, և թույլատրել 1991 թվականից սկսած հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելություններն իրականացնել ինչպես կառավարության կողմից սահմանվող և հաստատվող պետական պատվերի, ներառյալ հիմնարկությունների ու ձեռնարկությունների* կողմից փոխանցվող միջոցները, այնպես էլ անհատ անձանց միջոցների հիման վրա:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բուհերի ցերեկային ուսուցման ընդունելության 1991 թվականի ծրագիրը` ըստ մասնագիտությունների, համաձայն հավելվածի, պետական պատվերի սահմաններում` մինչև 2 տոկոսի ճշտությամբ:

1991 թվականից սկսած չսահմանել և չհաստատել բուհերի նախապատրաստական, երեկոյան և հեռակա ուսուցման պետական պատվերներ:

/ 2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.91 թիվ 472 որոշում/

3. Պետական բուհերում անվճար ուսուցման համակարգի հետ մեկտեղ կազմակերպել վճարովի ուսուցման համակարգ, որում սովորելու հնարավորություն ընձեռել`

ընտրած մասնագիտությանը համապատասխան ընդունելության բոլոր քննություններից դրական նիշեր ստացած դիմորդներին` տվյալ բուհում հաստատված վճարովի ուսուցման տեղերի քանակի սահմաններում.

ակադեմիական ցածր առաջադիմության կամ անհարգելի պատճառով անվճար ուսուցման համակարգից դուրս մնացած ուսանողներին.

երկրորդ մասնագիտություն ստանալ ցանկացող անձանց.

ազատ ունկնդիրներին, որոնք կարող են տվյալ բուհում ուսումնասիրել մեկ կամ ավելի առարկա, սակայն պետությունը նրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չի ստանձնում.

հումանիտար (նախկին հասարակական մասնագիտությունների) ֆակուլտետներում.

որակավորման բարձրացման ֆակուլտետներում.

դիմորդների նախապատրաստական դասընթացներում:

4. Անվճար ուսուցման գծով գոյացող թափուր տեղերը կարող են օգտագործվել վճարովի հիմունքներով սովորող առավել առաջադեմ ուսանողներին անվճար (լրիվ կամ մասնակի) ուսուցման փոխադրելու համար:

5. Սահմանել վճարովի ուսուցման վարձի տարեկան առավելագույն չափը` մինչև 8,0 հազար ռուբլի, ըստ առանձին մասնագիտությունների վարձաչափի սահմանման իրավունքը թողնելով բարձրագույն ուսումնական հաստատություններին, բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար տարեկան վարձաչափը ֆիքսվում է:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար ֆիքսվում է առավելագույն վարձաչափ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ:

6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ տասնօրյա ժամկետում մշակել և, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնելով, հաստատել բուհերի, կազմակերպությունների ու անհատ անձանց իրավունքները, պարտավորությունները կարգավորող միասնական պայմանագրի ձև:

7. Թույլատրել հանրապետության բուհերին 1991 թվականից սկսած իրականացնել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն` վճարովի ուսուցման ձևով, արժութային վարձատրությամբ վարձաչափը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության և պատվիրատուի փոխադարձ համաձայնությամբ:

8. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մինչև 1991 թվականի մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հետ համաձայնեցնել և հաստատել օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի բուհերում վճարովի ուսուցման ընդունելության և նրանց ուսուցման համար կատարվող ծախսերի արժութային հատուցման կարգի մասին կանոնադրություն, ինչպես նաև կարգավորել ուսման ամբողջ ժամանակաշրջանի համար ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվությունների ձևակերպման հետ կապված հարցերը:

9. (կետն ուժը կորցրել է 21.08.92 N 446)

10. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին և ֆինանսների նախարարությանը` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակել բուհերի դասախոսական նոր հաշվարկային հաստիքային նորմատիվներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե ներկայացնել առաջարկություններ ինդեքսավորման համակարգի մասին:

11. Սահմանել, որ 1992 թվականի թողարկումից սկսած ուսումնական հաստատություններն ինքնուրույնաբար կազմում և հաստատում են երիտասարդ մասնագետների բաշխման ծրագիրը, ամփոփագրեր ներկայացնելով կադրերի սպառողներ հանդիսացող կազմակերպություններին և վիճակագրական մարմիններին:

Հայաստանի Հանրապետության վիճպետկոմին` ապահովել նշված տվյալների ընդհանրացումը և արտացոլումը վիճակագրական հաշվետվության ժողովածուներում:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` որոշել, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնել և մեկամսյա ժամկետում հաստատել երիտասարդ մասնագետների բաշխման ծրագրերի մշակման նոր կարգն ու ժամկետները:

12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` բուհերի հետ համատեղ մշակել ԼՂԻՄ-ի, ներքին և արտաքին սփյուռքի դիմորդների 1991 թվականի ընդունելության քննությունները և ընդունելության առանձնահատկությունները կարգավորող միջոցառումները:

13. Հանրապետության բուհերի ռեկտորներին` զանգվածային լրատվության միջոցներով դիմորդների համար բացատրական աշխատանք տանել 1991 թվականին մասնակի վճարովի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ընդունելության քննությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին և հանրապետական թերթերի խմբագրություններին` լայնորեն լուսաբանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991/92 ուսումնական տարվա ընդունելության հետ կապված հարցերը:

15. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման նախագիծ` հանրապետության միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում 1992 թվականից մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու մասին:

____________________
* Անկախ սեփականության ձևից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի մայիսի 7-ի N 327

որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ (ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

ծածկագիր

Մասնագիտության անվանումը

1991/92 ուստարվա ընդունելության պլանը

(ցերեկային ուսուցում)

1

2

3

  Ընդունելություն` ընդամենը

7070

  այդ թվում`  
 

I. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե` ընդամենը

5905

  այդ թվում`  
 

1. Երևանի պետական համալսարան

1140

0101

մաթեմատիկա

110

0102 կիրառական մաթեմատիկա

180

0103 մեխանիկա

35

0104 ֆիզիկա

112

0108 քիմիա

50

0109 կենսաբանություն

35

0115 կենսաքիմիա

20

0116 կենսաֆիզիկա

20

0118 աշխարհագրություն

40

0201 փիլիսոփայություն

15

0203 սոցիոլոգիա

15

0204 հոգեբանություն

15

0207 պատմություն

40

0211 իրավագիտություն

40

0212 միջազգային հարաբերություն

15

0214 ժուրնալիստիկա

20

0217 ռուսաց լեզու և գրականություն

60

0219 հայոց լեզու և գրականություն

60

0220 օտար լեզու և գրականություն

58

0609 տնտեսագիտական կիբեռնետիկա

20

0610 միջազգային տնտեսական հարաբերություններ

20

0801 երկրաբանական նկարահանում, որոնում և հետախուզություն

20

0802 որոնումների և հետախուզության երկրաֆիզիկական մեթոդներ

20

0804 հիդրոերկրաբանություն և ինժեներական երկրաբանություն

10

2002 ֆիզիկա և էլեկտրոնային տեխնիկայի նյութերի ու բաղադրիչների տեխնոլոգիա

20

2302 ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա

90

 

2. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

1990

0701 էկոնոմիկա և կառավարում մեքենաշինության ճյուղում

20

0703  վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերում էկոնոմիկայի կառավարում 20
0806 օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնիկա և տեխնոլոգիա 20
0904 ստորգետնյա և հանքահորային շինարարություն

20

0905 բաց լեռնային աշխատանքներ

20

1001 էլեկտրական կայաններ

24

1002 էլեկտրաէներգետիկ ցանցեր և համակարգեր

24

1004 էլեկտրամատակարարում

24

1005 ջերմային էլեկտրական կայաններ

24

1007 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ջերմաէներգետիկա 44
1106 սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

20

1107 մետաղագիտության, մետաղների և ջերմային մշակման սարքավորումներ և տեխնոլոգիա

20

1110 կոմպոզիցիոն և փոշեձև նյութեր, ծածկույթներ  20
1201 մեքենաշինության տեխնոլոգիա 240
1202 մետաղահատ հաստոցներ և գործիքներ 60
1204 ճնշման միջոցով մետաղների մշակման տեխնոլոգիա և մեքենաներ 60
1502 ավտոմոբիլատրակտորաշինություն 20
1504 վերամբարձ-փոխադրական, շինարարական, ճանապարհային մեքենաներ և սարքավորումներ 20
1505 ավտոմոբիլային տնտեսություն 20
1603 ցածր ջերմաստիճանների ֆիզիկա և տեխնիկա 20
1706 սննդի արդյունաբերության մեքենաներ և ապարատներ 20
1801 էլեկտրամեխանիկա 45
1802 էլեկտրական ապարատներ 45
1803 էլեկտրամեկուսիչային, կաբելային և կոնդենսատորային տեխնիկա 23
1806 լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ 23
1901 սարքաշինություն 40
1907 ինֆորմացիոն-չափիչ տեխնիկա 20
2003 միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր 60
2005 արդյունաբերական էլեկտրոնիկա 60
2101 տեխնիկական համակարգերի կառավարում և ավտոմատիկա 90
2103 տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ավտոմատացում 60
2105 էլեկտրաբանեցում և արդյունաբերական կայանքների ու տեխնոլոգիական համալիրների ավտոմատացում 40
2106 ռոբոտատեխնիկական համակարգեր և համալիրներ 20
2201 հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 60
2202 ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր 80
2203 կառավարման և ինֆորմացիայի մշակման ավտոմատացված համակարգեր 20
2204 հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 40
2205 էլեկտրոնային հաշվիչ միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա 40
2301 ռադիոտեխնիկա 90
2303 ռադիոէլեկտրոնային միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա 74
2306 բազմականալային էլեկտրակապ 20
2401 տրանսպորտային փոխադրումների և կառավարման կազմակերպում 20
2501 օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

20

2503 էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա

20

2505 բարձր մոլեկուլային միացությունների քիմիական տեխնոլոգիա

20

2506 պլաստիկ զանգվածների և էլաստոմերների վերամշակման տեխնոլոգիա

20

2508 դժվարահալ ոչ մետաղական և սիլիկատային նյութերի քիմիական տեխնոլոգիա 20
2513 շրջակա միջավայրի պահպանում և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում

20

2802 բնական և քիմիական մանրաթելերի մանում

20

2804 գործվածքների և տրիկոտաժի տեխնոլոգիա

40

2806 կարի արտադրանքի տեխնոլոգիա և նախագծում

60

2808 կաշվե արտադրանքի տեխնոլոգիա և նախագծում

20

 

3. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ

365

0708 շինարարության էկոնոմիկա և կառավարում

36

2401 տրանսպորտային փոխադրումների և կառավարման կազմակերպում (երկաթուղային տրանսպորտ) 10
2901 ճարտարապետություն

38

2903 արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

140 

2904 հիդրոտեխնիկական շինարարություն

22

2906  շինարարական արտադրանքի և կոնստրուկցիաների արտադրություն 20
2907 ջերմագազամատակարարում և կոյուղի

22

2908  ջրամատակարարում, կոյուղի, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և պահպանում

22

2909  երկաթուղային շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն

15

2910  ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն

20

2911  կամուրջներ և տրանսպորտային թունելներ

20

 

4. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

460

0602 արտադրության էկոնոմիկա և կառավարում

30

0603 տնտեսական և սոցիալական պլանավորում

50

0604 ֆինանսներ և վարկ

30

0605 գնագոյացում

25

0606 աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա

50

0607 վիճակագրություն

25

0608 հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն

50

0611  նյութական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում

25

0707  թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում

25

0709  առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում

25

0715  տնտեսական ինֆորմատիկա և կառավարման ավտոմատ համակարգեր

50

0717  քաղաքային տնտ. կենցաղային և բնակ-կոմունալ սպասարկման էկոնոմիկա և կազմակերպում

25

2712  պարենային մթերքների ապրանքագիտություն

25

2810  ոչ պարենային մթերքների ապրանքագիտություն

25

 

5. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ

760

0101 մաթեմատիկա

42

0104 ֆիզիկա

42

0108 քիմիա

21

0109  կենսաբանություն

42

0118 աշխարհագրություն

42

0207 պատմություն

62

0219 հայոց լեզու և գրականություն

62

0302 աշխատանքային ուսուցում

84

0305 երաժշտություն

42

0306 կերպարվեստ և գծագրություն

42

0307 մանկավարժություն և հոգեբանություն

83

0308 մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա

84

0310  դեֆեկտոլոգիա

21

0525  մշակութային-լուսավորչական աշխատանք

50

0526  գրադարանավարություն և մատենագիտություն

41

 

6. Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ

320

0218 ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում

100

0220 օտար լեզու

220

 

7. Լենինականի մանկավարժական ինստիտուտ

230

0101 մաթեմատիկա

21

0104 ֆիզիկա

21

0217 ռուսաց լեզու և գրականություն

41

0219 հայոց լեզու և գրականություն

22

0302 աշխատանք և ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա

21

0303 ֆիզիկական կուլտուրա

21

0304 նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական կուլտուրա

41

0307 մանկավարժություն և հոգեբանություն

21

0308 մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա

21

 

8. Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ

440

0101 մաթեմատիկա

45

0104 ֆիզիկա

20

0109 կենսաբանություն

45

0118 աշխարհագրություն

25

0207 պատմություն

45

0218 ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում

25

0219 հայոց լեզու և գրականություն

45

0302 աշխատանք

65

0303 ֆիզիկական կուլտուրա

20

0307 մանկավարժություն և հոգեբանություն

65

0308 տարրական ուսուցման մեթոդիկա և մանկավարժություն

40

  այդ թվում Ստեփանակերտի բաժանմունք

200

0101 մաթեմատիկա

25

0109 կենսաբանություն

25

0118 աշխարհագրություն

25

0207 պատմություն

25

0218 ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում

25

0219 հայոց լեզու և գրականություն

25

0302 աշխատանքային ուսուցում

25

0307 մանկավարժություն և հոգեբանություն

25

 

9. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

105

0506 գործիքային կատարում

70

0507 երգեցողություն

10

0508 երաժշտավարություն

10

0509  կոմպոզիցիա

5

0510  երաժշտագիտություն

10

 

10. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ

95

0501 թատերական արվեստ

31

0502 ռեժիսուրա

5

0504 թատերագիտություն

5

0515  գեղանկարչություն

9

0516  գծանկարչություն

5

0517 քանդակագործություն

5

0518  արվեստագիտություն

5

0520 դեկորատիվ-կիրառական արվեստ

10

0521  դիզայն

10

0524  գեղարվեստական մոդելավորում

10

 

II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` ընդամենը

400
 

11. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ

400
0401 բուժական գործ

175

0402 մանկաբուժություն

75

0403 հիգիենա, սանիտարիա և համաճարակաբանություն

50

0404 ստոմատոլոգիա

50

0405 դեղագործություն

50

 

III. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե` ընդամենը

225

 

12. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ 

225

0303 Ֆիզիկական կուլտուրա

225

 

13. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ 

240

3107 անասնաբուծություն

80

3108 անասնաբուժություն

125

2710 կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա

35

 

14. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

300

0608 հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն

37

0706 էկոնոմիկա և կառավարում ագրոարդյունաբերական համալիրում

37

2707 պահածոյացման տեխնոլոգիա 

9

2704 խմորման պրոցեսի տեխնոլոգիա և գինեգործություն

9

3105 շերամաբուծություն

19

3109 հողաշինարարություն

19

3110  հիդրոմելիորացիա

38

3113 գյուղատնտեսության մեքենայացում

56

3112 անտառային և պարտեզային տնտեսություն

19

3114 գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում

19

3102 ագրոնոմիա

38

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի մայիսի 7-ի N 327

որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ

ծածկագիր

Բուհի և Մասնագիտության անվանումը

Տարեկան առավելագույն

արժեքը (հազ. ռուբ.)

1

2

3

 

1. Երևանի պետական համալսարան

 

0211

իրավագիտություն

8,0

0212

միջազգային հարաբերություն

8,0

0610

միջազգային տնտեսական հարաբերություններ

8,0

 

2.  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

 

0602

արտադրության էկոնոմիկա և կառավարում

8,0

0603

տնտեսական և սոցիալական պլանավորում

8,0

0604

ֆինանսներ և վարկ

8,0

0606

աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա

8,0

0608

հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն

8,0

0611

նյութական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում

8,0

0707

թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում

8,0

0709

առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում

8,0

2712

պարենային մթերքների ապրանքագիտություն

8,0

2810

ոչ պարենային մթերքների ապրանքագիտություն

8,0

 

3. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ

 

0401

բուժական գործ

8,0

0402

մանկաբուժություն

8,0

0404

ստոմատոլոգիա

8,0

 

4. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ 

 

2710

կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա

8,0

 

5. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

 

0608

հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն

8,0

0706

էկոնոմիկա և կառավարում ագրոարդյունաբերական համալիրում

8,0

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ