Գլխավոր տեղեկություն
Номер
N 647-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2024
Дата вступления в силу
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 647-Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 2-ի N 647-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:

3. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրությամբ, ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

4. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

 

2. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա՝

1) բնապահպանական, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման պահեստներ․

2) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության կազմակերպման արտադրամաս (պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիայի դեպքում)․

3) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`

ա․ իրավաբանական անձը`

իրավաբանական անձի անվանումը,

գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

պետական գրանցման համարը,

բ․ անհատ ձեռնարկատերերը`

անունը, ազգանունը,

բնակության ու գործունեության իրականացման վայրերը,

պետական հաշվառման համարը.

2) տեղեկություններ օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).

3) տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).

4) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.

5) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.

6) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.

7) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.

8) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

9) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

8. Լիցենզավորող մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերն ու կանոնադրությունները հաստատելու գործառույթներ:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով․

5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:

10. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:

 

4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 4 ձևը կցվում է):

 

Ձև N 1

 

Պարոն/տիկին___________________________________________

________________________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)

_________________________________________________________

(գտնվելու վայրը, հասցեն)

_____________________________________________________________

(հեռախոսահամարը)

______________________________________________________________

(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա_____________________________________

                                         (գործունեության տեսակի անվանումը)

____________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

Կից ներկայացվում են`

1. __________________________________________________________________________

2. __________________________________________________________________________

3. __________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Հայտատու

_______________________

(ստորագրությունը)

_______________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 ______ ____________  202 թ.  

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Պահեստի անվանումը և տեսակը

Պահեստի տարողությունը

Պահեստի շահագործման թույլտվության

ժամկետը

Պահեստի գտնվելու վայրը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

 

 

 

         

 

Հայտատու

_______________________

(ստորագրությունը)

_______________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքի

ստաժը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Հայտատու

_______________________

(ստորագրությունը)

_______________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

Ձև N 4

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Տեղեկություններ լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին

Փաստաթղթի հերթական համարը___

(լրացվում է լիցենզավորող մարմնի

կողմից)

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 
 

Պետական գրանցման (հաշվառման)

համարը

                     

Հաշվետվությունը ներկայացնելու

ամսաթիվը

                     

1. Տեղեկություններ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրամասի, պահեստների, արտադրությունում ընդգրկված

մասնագետների մասին

Հաշվետու տարում 01.01.202... թ.

31.12.202....թ.

Ծանոթագրություն

1) արտադրամաս` պայթուցիկ նյութերը, պայթեցման սարքավորումներն

արտադրելու համար

   

2) պահեստներ` պայթուցիկ նյութերը, պայթեցման սարքավորումները պահելու

համար

   

3) տեղեկություններ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրությունում, ներմուծման կամ արտահանման մեջ ընդգրկված

մասնագետների մասին

   

 

Տնօրեն

_______________________

(ստորագրությունը)

_______________________

 (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 2-ի N 647-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ՍԵՐԻԱ Ա N 000

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ------------------------------------------

______________________________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը ________________________________________

_____________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ___________________________________

_____________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Նախարար

_______________________

(ստորագրությունը)

_______________________

 (անունը, ազգանունը)

 

Տրված է_______ ________________ 202 թ.

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: