ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2024 թվականի N 58-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 3196․1 հազար ՀՀ դրամով,
բ) Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 3704․1 հազար ՀՀ դրամով,
2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 365805.9 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
3) Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 4000․0 հազար ՀՀ դրամ։
2) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 5574․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 384․0 հազար ՀՀ դրամ:
3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 113460․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 31.021․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 14898․0 հազար ՀՀ դրամ:
4) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 4339․0 հազար ՀՀ դրամ:
5) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1123․0 հազար ՀՀ դրամ:
6) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 34694․5 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 22496․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 237․0 հազար ՀՀ դրամ:
7) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 25000․0 հազար ՀՀ դրամ,
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 9694․5 հազար ՀՀ դրամ,
5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 170625․0 հազար ՀՀ դրամ։
8) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3704․1 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 845․0 հազար ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ -15
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|