Գլխավոր տեղեկություն
Номер
N 2161-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.06.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 19.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
14.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
14.06.2024
Дата вступления в силу
20.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2161-Ա

«14» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՉԱՐԲԱԽ 7-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.22/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Առաքելի Խաչատրյանի (ծնված 30.06.1956թ.) դիմումը։

 Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 08.09.2022թ. հ.ԱՏ-08092022-01-0377, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.11.2022թ. հ.16198 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.04.2024թ. հ.20-Ել-Դ-15853-22 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 7-րդ փողոց հ.22/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

 1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 7-րդ փողոց հ.22/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուզաննա Առաքելի Խաչատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 263.63քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 263.63քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

 2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

 3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 7-րդ փողոց հ.22/1 հասցեում գտնվող 263.63քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

 4. Երևան Շենգավիթ, Ն.Չարբախ 7-րդ փողոց հ.22ա բնակելի տանը տրամադրել «Երևան Շենգավիթ, Ն.Չարբախի 7-րդ փողոց, հ.22/1 տուն» հասցեն:

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։

 

Տ. Ավինյան