Գլխավոր տեղեկություն
Номер
N 640-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2024-15.06.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2024
Дата вступления в силу
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 640-Ա

 

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» կետերը և 3-րդ մասը, 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 49/3, պետական գրանցման համարը` 264.210.08633)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-oրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ՝ լուծարման հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) (երկու անդամ՝ անդամ-քարտուղար և անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Կազմակերպությանը և մասնաճյուղերին ամրացված անշարժ գույքը՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շենքերը և շինությունները` քաղ. Երևան, Արաբկիր վ/շ, Կոմիտասի պողոտա, 49/3 հասցեում գտնվող 11000.6 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղ. Գյումրի, Ա. Շիրակացու փողոց, 68 հասցեում տեղակայված` 0.051163 հեկտար մակերեսով հողամասը և 880.29 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս, 46 շենքի հարող տարածքում գտնվող 591.44 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը հետ վերցնել և թողնել կոմիտեի տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության և մասնաճյուղերի գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

5. Սահմանել, որ՝

1) կազմակերպության և մասնաճյուղերի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) կազմակերպության և մասնաճյուղերի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.06.2024, N 885-Ա 15.06.2024, N 640-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան