ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 288-Ա
«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,098,414 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի կառուցում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05550519) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կանակա» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 06901369) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կառուցապատման աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շինմոլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 055445441) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման համակարգի մատակարարում՝ 1,208,757 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՇԱՎ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 055445441) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սառնարանի մատակարարում և տեղադրում՝ 1,388,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Սիթիլենդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02821957) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/07 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աթոռների պատրաստում և մատակարարում՝ 225,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սոֆոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232725) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պրոյեկտորի մատակարարում և տեղադրում՝ 290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գրանդ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00040569) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N AT-AU-039-24 CAS/24/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 288-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է կառուցել գյուղատնտեսական դասընթացների կենտրոն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով |
4. |
Ծրագիրը կատարողը |
Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, ՀՎՀՀ՝ 05550519 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
26,098,414 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի Գյումրի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) վերապատրաստումների կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում. 3) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,338,167 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում. 4) պրոյեկտորի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 290,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում. 5) աթոռների պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 225,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում. 6) ծրագրի վերջնական ֆինանսական աուդիտի իրականացում՝ 1,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) վերապատրաստումների կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամ. 2) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրակա- նացում՝ 1,208,757 դրամ. 3) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 1,388,197 դրամ. 4) պրոյեկտորի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 290,000 դրամ. 5) աթոռների պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 15 հատ, 225,000 դրամ. 6) ծրագրի վերջնական ֆինանսական աուդիտի իրականացում՝ 1,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|