Գլխավոր տեղեկություն
Номер
N 1484-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.04.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
23.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
23.04.2024
Дата вступления в силу
26.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1484-Ա

«23» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 27.03.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/92» ծածկագրով տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԳԻՆԳԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. ապրանքի ամբողջական նկարագրում բացակայել են գնման առարկայի մոդելը, ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, արտադրողը:

Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 10.04.2024 թվականին ծանուցվել էր Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել:

Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:

Գնահատող հանձնաժողովը գնման ընթացակարգը 5-րդ, 10-14-րդ, 19-րդ, 22-24-րդ, 26-րդ և 28-րդ չափաբաժինների մասով հայտարարել է չկայացած՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

Ընթացակարգի չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 15.04.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԳԻՆԳԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան