Գլխավոր տեղեկություն
Номер
N 1476-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 23.04.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
22.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
22.04.2024
Дата вступления в силу
24.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1476-Ա

«22» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.04.2024 թ.

հ. 1476-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի

քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Ռաֆայել Խաչատրյան և Իլոնա Չարնիյ

Հանրապետության փողոց, հ.85ա շենք, հ.11ա

ձեղնահարկ և վերնահարկ

Անշարժ գույքի առուվաճառքի 10.04.2024թ. հ.5945 պայմանագրով, Ռաֆայել Խաչատրյանի և Իլոնա Չարնիյի կողմից ձեռք բերված Հանրապետության փողոցի հ.85ա շենքի հ.11ա հասցեում գտնվող ձեղնահարկ և վերնահարկին տրամադրել հասցե՝ Հանրապետության փողոց, հ.85ա շենք, h.13

01006ARWWLQH

 

2

Ասյա Հակոբյան

Ղափանցյան փողոց, հհ.43/23, 49/8

հողամաս

Ասյա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Ղափանցյան փողոցի հհ.43/23, 49/8 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.01092023-01-0023, 31082023-01-0230/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Ղափանցյան փողոց, հ.43/23

01003ZYFR97X

 

3

Արսեն Մհերյան

/լիազորված անձ/

<<ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ>> ՍՊԸ

/սեփականատեր/

Շրջանային փողոց, հհ.7, 7/1, 9, 11, 11/1, 11/2,11/4

հողամաս

<<ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Շրջանային փողոցի հհ.7, 7/1, 9, 11, 11/1, 11/2, 11/4 հասցեներում գտնվող հողմասերին /վկ. հհ.15042024-01-0360, 15042024-01-0155, 15012024-01-0128, 08042024-01-0038, 25032024-01-0179, 25032024-01-0141, 05042024-01-0008/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Շրջանային փողոց, հ.7-11

01007YWU7X4V

0068

4

Հակոբ և Խաչատուր Ղլիջյաններ

Ազատության պողոտա, հ.16 շենք, հ.13 և հ.14

մանսարդ

12.04.2024թ. հ.01/19-Դ-30734-24-55 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Հակոբ և Խաչատուր Ղլիջյանների կողմից Ազատության պողոտայի հ.16 շենքի հ.13 և հ.14 բնակարանների ծպեղնահարկը վերակառուցված մանսարդային հարկին տրամադրել հասցե՝ Ազատության պողոտա, հ.16 շենք, h.14/1

01012EVFSFPA

 

5

Լևոն Գրիգորյան

/լիազորված անձ/

Վրեժ Գրիգորյան

Հ. Քոչարի փողոց, հ.18 շենք, հ.106

բնակարան

Վրեժ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Քոչարի փողոցի հ.18 շենքի հ.106 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18122023-01-0152, ընդ. բաժն. 1.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հր. Քոչարի փողոց, հ.18 շենք, բն.106/1

01003TTHWBJR

 

6

«ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ

Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/11 և Դավիթաշեն 1-ին թաղամաս, հ.29/11

հողամաս

«ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի հ.27/11 և Դավիթաշեն 1-ին թաղամասի հ.29/11 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.19032024-01-0336 և 01122023-01-0203/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/11

01004EHNW9KF

 

7

Մուշեղ Շահինյան

Հաղթանակ փողոց, հ.34

հողամաս

Հաղթանակ փողոցի հ.34 հասցեում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 11.03.2013թ. հ.979-Ա որոշում և 21.03.2024թ. հ.91-2024 գլխավոր հատակագիծ/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.2/30

01007YSBNXLJ

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան