ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 588-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն և 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 508-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 890-Ն որոշման՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը «կազմակերպության» բառից հետո լրացնել «և նրա» բառերով, «միջազգային» բառից հետո՝ «և տարածաշրջանային» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «ե» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ. համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովների, վերապատրաստման և որակավորման դասընթացների կազմակերպում,»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական: