Գլխավոր տեղեկություն
Номер
N 579-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2024
Дата вступления в силу
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 579-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում՝

1) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Ընդունելության քննություններն են՝

1) միասնական և ներբուհական.

2) Տավուշի մարզում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընթացքում փորձարարական միասնական և

3) Արարատյան բակալավրիատի քննությունները (2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների համար):».

2) 9-րդ, 10-րդ, 12-րդ և 15-րդ կետերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 10.1-ին, 12.1-ին և 15.1-ին կետերով՝

ա. «9.1. Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները 2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընդունելության համար՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը:»,

բ. «10.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով:»,

գ. «12.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության փորձարարական միասնական քննություններն անցկացվում են հանրակրթության պետական նոր չափորոշչին համահունչ գրավոր թեստերով:»,

դ. «15.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտը, միասնական քննություններ չհանձնելու դեպքում, մասնագիտության հայտագրումն իրականացնում է սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված ժամկետներում:».

3) 10-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին.»,

բ. 3-րդ ենթակետում «օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերը փոխարինել «օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտները» բառերով.

4) 15-րդ կետի 1-ին ենթակետում «և նախորդ տարիների» բառերը փոխարինել «,» կետադրական նշանով և «ինչպես նաև նախորդ տարիների, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների» բառերով.

5) 16-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ընթացիկ ուսումնական տարում ավարտած կամ ավարտող դիմորդները, մայիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը զորացրված կամ զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.».

6) 17-րդ կետում «հուլիսի 19-ից» բառերը փոխարինել «հուլիսի 20-ից» բառերով.

7) 45-րդ կետում «դեկտեմբերի 27-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 25-ը» բառերով.

8) 50-րդ կետում՝

ա. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) քննական կենտրոնի ղեկավարին, ԳԹԿ ներկայացուցիչներին, կազմակերպիչներին նշանակում է ԳԹԿ տնօրենը՝ միասնական քննությունից մեկ օր առաջ։ Կազմակերպիչներին և ԳԹԿ ներկայացուցիչներին ըստ քննասենյակների բաշխում է քննական կենտրոնի ղեկավարը.»,

բ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի կազմակերպիչներին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ՝ պատասխանների ձևաթուղթ) ծրարները, ըստ խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին ենթակետով՝

«19.1) դիմորդը մոտենում է մուտքի կազմակերպիչներին, մետաղորսիչով ստուգվում է հեռախոսի և էլեկտրոնային այլ սարքերի առկայությունը։ Հեռախոս կամ այլ սարքեր հայտնաբերվելու դեպքում թողնում է մուտքի մոտ.»,

դ. 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո ԳԹԿ ներկայացուցիչը, քննական կենտրոնի ղեկավարից ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու ներկայացուցիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքին.».

9) 51-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «պատասխանատու կազմակերպիչը» բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով,

բ. 3-րդ ենթակետում «9։30» թվերը փոխարինել «10։00» թվերով.

10) 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«67. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:».

11) 70-րդ կետում «հուլիսի 19-26-ը» բառերը փոխարինել «հուլիսի 20-26-ը» բառերով.

12) 79-րդ կետում «անվճար ուսուցման համակարգ են ընդունվում» բառերը փոխարինել «ընդունվում և սահմանված կարգով պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցում են ստանում» բառերով.

13) 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«84. Հանրապետական ընդունող հանձնաժողովը (այսուհետ՝ նաև հանձնաժողով) կազմված է 26 անդամից: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը և մեկ ներկայացուցիչ, որը հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ռեկտորները: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:».

14) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 84.1-ին կետով՝

«84.1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հեռավար՝ տեսաձայնային կապի միջոցներով: Հանձնաժողովի նիստի հեռավար անցկացման կարգը սահմանում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու պատասխանատու քարտուղարը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան