Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-120-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (08.06.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.641
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.05.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին 

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «միայն» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

 

«2.1. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաև առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներին համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում է վարչական շրջանի ղեկավարը:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2010» և «2012» թվերը փոխարինել «2015» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասից հանել «(Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչ)» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Երևանի քաղաքապետարանի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ) մեկ երրորդը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

գ) մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ մասերով.

 

«1.1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

1.2. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. մայիսի 27
Երևան
 ՀՕ-120-Ն