Գլխավոր տեղեկություն
Номер
N 1303-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1303-Ա

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 2-րդ կետը`

1. Հաստատել`

1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման ձևաչափը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1303-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

ՀՀ արդարադատության նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար (համաձայնությամբ)

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող (համաձայնությամբ)

«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 23.04.24 N 324-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1303-Ա որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կատարումը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի հիմնական նպատակը ծրագրի կատարումը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Խորհուրդը՝

1) քննարկում և ուսումնասիրում է պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները.

2) հավանության է արժանացնում ծրագրի իրականացման տարեկան և վերջնական հաշվետվությունները.

3) քննարկում է հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից ծրագրի իրականացման նկատմամբ ներկայացված դիտարկումները և զեկույցները.

4) քննարկում է ծրագրի մշտադիտարկման արդյունքները.

5) պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող է ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար.

6) քննարկում, առաջարկում և ընտրում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած հասարակական կազմակերպությունների թեկնածուներին.

7) քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում միջազգային միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների հետ համագործակցության արդյունքները.

8) հանդես է գալիս ռազմավարության կամ գործողությունների ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու առաջարկությամբ.

9) կազմակերպում է հանրային քննարկումներ` գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ.

10) աջակցում է հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներից: Խորհրդի կազմում ներառվում են յոթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ։

6. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման N 1 հավելվածի VI բաժնով:

7. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել այլ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

8. Խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:

9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի քարտուղարը:

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլն` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով:

11. Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

 

4. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

13. Խորհրդի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրավոր ձևով կամ էլեկտրոնային եղանակով (ձայնագրման տեսքով): Նիստերի գրավոր արձանագրությունները ստորագրվում են խորհրդի նախագահի կամ քարտուղարի կողմից:

14. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինում www.e-rigհts.am էլեկտրոնային հարթակում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.mօj.am կայքում:

15. Նիստերի գրավոր արձանագրությունները ներառում են քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների ու ելույթների, հնչեցված կարծիքների և ներկայացված առաջարկությունների հիմնական դրույթները: Ըստ անհրաժեշտության՝ նիստերի արձանագրություններին կցվում են քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր:

16. Նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

 

5. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

17. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

18. Խորհրդի անդամը`

1) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.

2) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

3) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

4) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

5) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

6) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

6. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությանը:

20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են`

1) խորհրդի նիստերի կազմակերպումը.

2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների մրցույթի փաստաթղթային փուլի իրականացումը.

3) խորհրդի քննարկմանը ենթակա փաստաթղթերի մշակումը.

4) խորհրդի անդամներին համապատասխան տեղեկատվության փոխանցումը.

5) խորհրդի նիստերի արձանագրումը.

6) www.e-rigհts.am հարթակի վարումը.

7) խորհրդի աշխատանքների սպասարկումը.

8) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 1303-Ա որոշման

 

Ձ Ե Վ Ա Չ Ա Փ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Գործողության համար և բովանդակություն

Պատասխանատու մարմին/Համակատարող մարմին

 

Կատարողականի թիրախներ

Արդյունքային որակական ցուցանիշներ

Արդյունքային քանակական ցուցանիշներ

Ակնկալվող արդյունքներ

Տարի

2023

2024

2025

Կիսամյակ

II

I

II

I

II

Կարգավիճակ

Կատարված/ Չկատարված/ Մասամբ կատարված

Կատարված/ Չկատարված/ Մասամբ կատարված

Կատարված/ Չկատարված/ Մասամբ կատարված

Կատարված/ Չկատարված/ Մասամբ կատարված

Կատարված/ Չկատարված/ Մասամբ կատարված

Համապա-տասխան/ Ոչ համապա-տասխան/ Մասամբ համապա-տասխան

Համապա-տասխան/ Ոչ համապա-տասխան/ Մասամբ համապա-տասխան

Ապահովված/ Չապահովված/ Մասամբ ապահովված

Կարգավիճակի

մասին մեկնա-

բանություն

(բացատրական

նշում)

1. Նշվում է

առկա

արդյունքը,

կատարման

մասին

տեղեկության

աղբյուրները

(հիմքերը,

ապացույց-

ները) և/կամ

չկատարման

կամ մասամբ

կատարման

պատճառները,

այլ վերաբե-

րելի տվյալներ

կամ մեկնաբա-

նություններ

1. Նշվում է

առկա

արդյունքը,

կատարման

մասին

տեղեկության

աղբյուրները

(հիմքերը,

ապացույց-

ները) և/կամ

չկատարման

կամ մասամբ

կատարման

պատճառները,

այլ վերաբե-

րելի տվյալներ

կամ մեկնաբա-

նություններ

1. Նշվում է

առկա

արդյունքը,

կատարման

մասին

տեղեկության

աղբյուրները

(հիմքերը,

ապացույց-

ները) և/կամ

չկատարման

կամ մասամբ

կատարման

պատճառները,

այլ վերաբե-

րելի տվյալներ

կամ մեկնաբա-

նություններ

1. Նշվում է

առկա

արդյունքը,

կատարման

մասին

տեղեկության

աղբյուրները

(հիմքերը,

ապացույց-

ները) և/կամ

չկատարման

կամ մասամբ

կատարման

պատճառները,

այլ վերաբե-

րելի տվյալներ

կամ մեկնաբա-

նություններ

1. Նշվում է

առկա

արդյունքը,

կատարման

մասին

տեղեկության

աղբյուրները

(հիմքերը,

ապացույց-

ները) և/կամ

չկատարման

կամ մասամբ

կատարման

պատճառները,

այլ վերաբե-

րելի տվյալներ

կամ մեկնաբա-

նություններ

1. Նշվում է առկա

արդյունքը, ցուցանիշին

համապատասխա-

նության նկարագիրը,

տեղեկության

աղբյուրները (հիմքերը,

ապացույցները), իսկ

մասամբ համապա-

տասխանության կամ ոչ

համապա-տասխանու-

թյան դեպքում՝

պատճառները, այլ

վերաբերելի տվյալներ

կամ մեկնաբանու-

թյուններ

1. Նշվում է առկա

արդյունքը, ցուցանիշին

համապա-տասխա-

նության նկարագիրը,

տեղեկության

աղբյուրները (հիմքերը,

ապացույցները), իսկ

մասամբ համապա-

տասխանության կամ ոչ

համապա-տասխանու-

թյան դեպքում՝

պատճառները, այլ

վերաբերելի տվյալներ

կամ մեկնաբանու-

թյուններ

1. Նշվում է

արդյունքային

փոփոխությունը՝

ելակետային

տվյալների

համեմատ,

տեղեկության

աղբյուրները

(հիմքերը,

ապացույցները),

իսկ չապահովված

կամ մասամբ

ապահովված

լինելու դեպքում՝

պատճառները, այլ

վերաբերելի

տվյալներ կամ

մեկնաբանու-

թյուններ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ