|
1. Ծրագրի նպատակը |
Նպաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, այդ բնակավայրերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարենի անբավարարության կրճատմանը: Ցուցաբերել օժանդակություն տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց իրենց նախաձեռնություններում և աջակցել ծրագրերի իրականացմանը: |
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով, օրենքով սահմանված արտոնություններից: |
3. Բարեգործը |
Ֆրանսիայի Հայկական հիմնադրամ՝ գրանցված Փարիզի ոստիկանության կողմից 06.05.1993 թ., թիվ 93/1859 հրամանի համաձայն: Հասցե՝ Ֆրանսիա 75660 Փարիզ (14) Բե Պե 12 (էլ. հասցե՝ info@fondsarmenien.org) և Ֆրանսիայի Օ-դը-Սեն վարչական շրջան, Ֆրանսուա Արագոյի պողոտա, շենք Ռեֆլետ-Դեֆանս-14: (Բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում, փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով): |
4. Ծրագիրը կատարողը |
«Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամ, ՀՎՀՀ՝ 02600539
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, քաղ․Երևան, Մաշտոցի 5ա/11 Գործունեության հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Լուսաձոր, 12 փողոց, 2 /1 |
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում Բնագավառը՝ գյուղատնտեսական |
6. Ծրագրի բյուջեն |
5,920,000 (հինգ միլիոն ինը հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք դրամ |
7. Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են համարվում «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի շահառուները, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքները, ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք, որոնց կարող են կատարվել որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ, տրամադրվել ապրանքներ: |
8. Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականից փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը (եվրոյին համարժեք դրամ) |
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կատարվելու են 2021-ից 2025 թվականներին 5 փուլերով՝ հավասարաչափ բաշխմամբ՝
1) անասնակերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 1,000,000 (մեկ միլիոն) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 200,000 եվրոյին համարժեք դրամ).
2) մեքենա-սարքավորումների, պահեստամասերի ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք դրամ).
3) անասնաբուժական գործիքների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք դրամ).
4) տրանսպորտային միջոցների ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում (երկու բեռնատար, մեկ ամենագնաց), 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ, (տարեկան 30 000 եվրոյին համարժեք դրամ).
5) տրակտորների և դրանց կից սարքավորումների ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում (տասը հատ), 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք դրամ).
6) տեխնիկայի վարձակալություն, անհատույց վարձակալությամբ տրամադրում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 12,000 եվրոյին համարժեք դրամ).
7) անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ձեռքբերում, ներմուծում, ըստ պահանջարկի որոշակի քանակի անհատույց տրամադրում, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 14,000 եվրոյին համարժեք դրամ).
8) անասնապահական մինի ֆերմաների պահպանության կազմակերպում, անհրաժեշտ էլեկտրական հանգույցների անհատույց տրամադրում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 12,000 եվրոյին համարժեք դրամ).
9) խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 20,000 եվրոյին համարժեք դրամ).
10) գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի ձեռքբերում 10,000 (տասը հազար), եվրոյին համարժեք դրամ (տարեկան 2,000 եվրոյին համարժեք դրամ).
11) գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի վարձակալություն, 60,000 (վաթսուն հազար), եվրոյին համարժեք դրամ (տարեկան 12,000 եվրոյին համարժեք դրամ).
12) ծառերի, տնկիների, թփերի, սերմերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 600,000 (վեց հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ, (տարեկան 120,000 եվրոյին համարժեք դրամ).
13) կաթի արտադրության կազմակերպում և կաթնամթերքի անհատույց տրամադրում, 536,000 (հինգ հարյուր երեսունվեց հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 107,200 եվրոյին համարժեք դրամ).
14) հեռագնա արոտավայրերում ժամանակավոր կացարանների ստեղծում, այնտեղ գնացող ճանապարհների վերանորոգում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք դրամ).
15) անասնաֆերմայի մեծացման, պահեստային և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք դրամ).
16) «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի անշարժ և շարժական գույքի վրա կատարվելիք կապիտալ և ընթացիկ բնույթի ծախսեր, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք դրամ).
17) վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում և շահագործման ծախսեր, 120,000 (մեկ հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 24,000 եվրոյին համարժեք դրամ).
18) ուսումնական կենտրոնի կառուցում, վերանորոգում և անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք դրամ).
19) անասնապահության, հողագործության, այգեգործության և արհեստագործական թեմաներով ուսուցման կազմակերպում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 20,000 եվրոյին համարժեք դրամ).
20) արտադրական և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, շինանյութի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք դրամ).
21) կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք դրամ).
22) տրանսպորտային ծախսեր, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 20,000 եվրոյին համարժեք դրամ).
23) գրասենյակային ծախսեր 30,000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 6,000 եվրոյին համարժեք դրամ).
24) աշխատավարձ, 710,000 (յոթ հարյուր տաս հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 160,000 եվրոյին համարժեք դրամ).
25) աուդիտորական ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 8,000 եվրոյին համարժեք դրամ).
26) խորհրդատվական ծառայություններ, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք դրամ).
27) ապահովագրական ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք դրամ).
28) կոմունալ վճարումներ, 130,000 (մեկ հարյուր երեսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 26,000 եվրոյին համարժեք դրամ).
29) տարածքի վարձակալություն, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 14,000 եվրոյին համարժեք դրամ).
30) գործուղման ծախսեր, 114,000 (մեկ հարյուր տասնչորս հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք դրամ).
31) պահնորդական ծախսեր, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 10,000 եվրոյին համարժեք դրամ).
32) չնախատեսված ծախսեր, 300,000 (երեք հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ (տարեկան 60,000 եվրոյին համարժեք դրամ).
Ընդամենը՝ 5,920,000 (հինգ միլիոն ինը հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք դրամ: |
10. Ձեռք բերվող ապրանքների (ներմուծվող) ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները (եվրոյին համարժեք դրամ) |
1) անասնակերի ձեռքբերում, 900,000 (ինը հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
2) անասնակերի ձեռքբերում, ներմուծում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
3) մեքենա-սարքավորումների, պահեստամասերի ձեռքբերում, վերանորոգում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
4) մեքենա-սարքավորումների ներմուծում, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
5) անասնաբուժական գործիքների ձեռքբերում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ.
6) տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վերանորոգում (մեկ բեռնատար, մեկ ամենագնաց), 110,000 (մեկ հարյուր տաս հազար) եվրոյին համարժեք դրամ.
7) տրանսպորտային միջոցների ներմուծում (մեկ բեռնատար), 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
8) տրակտորների և դրանց կից սարքավորումների ձեռքբերում, վերանորոգում (տասը հատ), 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
9) տեխնիկայի վարձակալություն, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
10) անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ձեռքբերում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
11) անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ներմուծում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ.
12) էլեկտրական հանգույցների ձեռքբերում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
13) խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ.
14) գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի ձեռքբերում, 10,000 (տասը հազար), եվրոյին համարժեք դրամ.
15) գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի վարձակալություն, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
16) ծառերի, տնկիների, թփերի, սերմերի ձեռքբերում, 600,000 (վեց հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
17) կաթի արտադրության կազմակերպում, 536,000 (հինգ հարյուր երեսունվեց հազար) եվրոյին համարժեք դրամ.
18) հեռագնա արոտավայրերում ժամանակավոր կացարանների ստեղծում, այնտեղ գնացող ճանապարհների վերանորոգում, 150,000 (հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
19) անասնաֆերմայի մեծացման, պահեստային և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
20) «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի անշարժ և շարժական գույքի վրա կատարվելիք կապիտալ և ընթացիկ բնույթի ծախսեր 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
21) վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում, 120,000 (մեկ հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք դրամ.
22) ուսումնական կենտրոնի կառուցում, վերանորոգում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
23) անասնապահության, հողագործության, այգեգործության և արհեստագործական թեմաներով ուսուցման կազմակերպում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
24) արտադրական և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, շինանյութի ձեռքբերում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
25) կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ձեռքբերում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
26) կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ներմուծում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
27) տրանսպորտային ծախսեր, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
28) գրասենյակային ծախսեր, 30 000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
29) աուդիտորական ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
30) խորհրդատվական ծառայություններ, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ.
31) ապահովագրական ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ.
32) կոմունալ վճարումներ, 130,000 (մեկ հարյուր երեսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
33) տարածքի վարձակալություն, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
34) պահնորդական ծախսեր, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ.
35) չնախատեսված ծախսեր, 300,000 (երեք հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամ.
Ընդամենը՝ 5, 026,000 (հինգ միլիոն քսանվեց հազար) եվրոյին համարժեք դրամ: |
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
● Աշխատավարձ, 710,000 (յոթ հարյուր տաս հազար) եվրոյին համարժեք դրամ
● Աուդիտորական ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք դրամ
● Գրասենյակային ծախսեր, 30 000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք դրամ
● Կոմունալ վճարումներ, 130,000 (մեկ հարյուր երեսուն հազար) եվրոյին համարժեք դրամ
● Տարածքի վարձակալություն, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք դրամ
● Գործուղման ծախսեր, 114,000 (մեկ հարյուր տասնչորս հազար) եվրոյին համարժեք դրամ
● Խորհրդատվական ծառայություններ, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ
● Պահնորդական ծախսեր, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք դրամ
● Ապահովագրական ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք դրամ
Ընդամենը՝ 1 184 000 (մեկ միլիոն հարյուր ութսունչորս հազար) եվրոյին համարժեք դրամ: |
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլ կազմակերպություններ |
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |