ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 759-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Գավառ քաղ., Գ. Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 29,082,580 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,431 հեկտար հողամասը և դրա վրա գտնվող 43,28 քառ. մետր մակերեսով սրճարանը, 6,67 քառ. մետր մակերեսով պահեստը, 77,49 քառ. մետր մակերեսով սրճարանը, 10,41 քառ. մետր մակերեսով պահեստը, 57,67 քառ. մետր մակերեսով խոհանոցը, 40,3 քառ. մետր մակերեսով պոմպակայանը, 63,6 քառ. մետր մակերեսով ջրավազանը, 18 քառ. մետր մակերեսով պահեստը, 61,15 քառ. մետր մակերեսով ծածկը, 26 քառ. մետր (13 խոր. մ) մակերեսով պարիսպը, 32,2 քառ. մետր մակերեսով հարթակը, 75,2 քառ. մետր (112,8 խոր. մ) մակերեսով պարիսպը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 07052024-05-0008, այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 25.210.00914 / 2003-02-28, այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը կազմակերպության կողմից շահագործվելու է բացառապես մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումները և նրանց այլ ժամանցը կազմակերպելու համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը կազմակերպության կողմից չի կարող հանձնվել վարձակալության կամ որևիցե իրավունքով տրամադրվել այլ անձանց.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից 2244..0055..22002244հետո մեկամյա ժամկետում միջոցներ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը մանկատան պահանջներին հարմարեցնելու ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|