Գլխավոր տեղեկություն
Номер
N 554-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2024-26.07.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2024
Дата вступления в силу
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 554-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ու 2-րդ մասը, 16-րդ և 21-րդ հոդվածները, 241-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր տնօրինության «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող՝ 1106.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք), ջրագիծը և տրանսֆորմատորը (այսուհետ՝ շարժական գույք)՝ ամբողջը որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույքային միավոր), մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Գույքային միավորի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականի փետրվարի 21-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը կազմում է 83,100.0 հազ. դրամ, որից անշարժ գույք՝ 82,300.0 հազ. դրամ (ներառյալ հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 51,600.0 հազ. դրամ, այդ թվում՝ հողամասի գնահատման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23,809.5 հազ. դրամ) և շարժական գույք՝ 800.0 հազ. դրամ։

3. Սահմանել՝

1) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքային միավորի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 80 տոկոսը՝ 66,480.0 հազ. դրամ.

2) աճուրդի մասնակցության նախավճարը՝ աճուրդով մասնավորեցման ենթակա գույքային միավորի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով՝ 13,296.0 հազ. դրամ: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ, որի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը հետ չի վերադարձվում, և այն փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը սահմանված կարգով ենթակա է վճարման աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում.

4) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքային միավորի արժեքի որոշման ծառայություների վճարը՝ 574.6 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 900018002981 գանձապետական հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, սակայն ոչ շուտ 2024 թվականի հունիսի 1-ից, կազմակերպել և անցկացնել երկու էլեկտրոնային աճուրդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, ընդ որում, երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում՝ 15 օր հետո՝ նույն պայմաններով.

2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ անշարժ և շարժական գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկած գնի՝ նվազեցված շարժական գույքի (գնի բարձրացման դեպքում պահպանվում է շարժական գույքի շուկայական արժեքի համամասնությունը) արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ շարժական գույքի արժեքն ամբողջությամբ՝ համապատասխան գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2024, N 1146-Ա 26.07.2024, N 554-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան