Գլխավոր տեղեկություն
Номер
N 434-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.04/25(828) Հոդ.558
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2011
Дата вступления в силу
05.05.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 07.12.23 N 2119-Ն)

 

7 ապրիլի 2011 թվականի N 434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 16.05.24 N 696-Ն)

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 12-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 16.05.24 N 696-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 27
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 7-ի N 434-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)

(վերնագիրը խմբ. 16.05.24 N 696-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը:

(1-ին կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

2. Պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդն ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում (հրապարակվում) է «Տարածական տվյալների մասին» օրենքի պահանջների համաձայն:

(2-րդ կետը լրաց., փոփ. 16.05.24 N 696-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)  ֆոնդի՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի պահանջների համաձայն:

(3-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

4. Պետական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)  ֆոնդն ստեղծվում, պահպանվում, տեղեկատվությունը տրամադրվում (հրապարակվում) է լիազորված մարմնի Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից:

(4-րդ կետը փոփ., լրաց. 16.05.24 N 696-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:

(5-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 16.05.24 N 696-Ն)

6. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)  ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի տվյալների հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

7. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները, ինչպես նաև «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:

(7-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

8. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում՝ անժամկետ:

(8-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

9. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների ֆոնդում ընդգրկված նյութերի, տվյալների, մետատվյալների ցանկերը հրապարակվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալում:

(9-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ (ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ)
(վերնագիրը փոփ., լրաց. 16.05.24 N 696-Ն)

 

10. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

(10-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

11. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

(11-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

12. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների պահանջներին համապատասխան:

(12-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

13. Պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերը տրամադրվում են թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով:

(13-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

14. Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում (հրապարակվում) են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի, տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը սահմանված է N 2 ձևում:

(14-րդ կետը լրաց., խմբ. 16.05.24 N 696-Ն)

15. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)  ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 3, 4 ձևերում:

(15-րդ կետը փոփ. 16.05.24 N 696-Ն)

Ձև N 1

 

Կադաստրի կոմիտեի

տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

ստորաբաժանման պետ

____________________________

 

____________________________

 

______________________________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)           

 

______________________________________________________

(դիմողի քաղաքացիությունը)    

 

______________________________________________________

(դիմողի բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը)

 

Հեռ. ___________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ N ______

 

Խնդրում եմ տրամադրել

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Վճարումը կատարված է, որի կապակցությամբ կցում եմ վճարման անդորրագիրը:

Դիմողի վավերապայմանները _________________________________________

 

ԴԻՄՈՂ

 

______________

  (ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

   

 

____ _______________20   թ.

 

Ձև N 2

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)

 

քաղ. Երևան ___ ____

____ 20  թվական

□ իրավաբանական անձ

անվանումը _____________________________________________________________

գրանցման համարը ________________________

գտնվելու վայրը ___________________________,

որի անունից □ կանոնադրության և □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անունը _____________________

ազգանունը ________________________

հայրանունը _______________________

հաշվառման հասցեն_____________________________________________

բնակության վայր_______________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ____________________________

________________________________________________________________________

                 (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

սարքավորման ստատիկ IP ____________________

□ 1 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ 12 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ Վարչական սահմաններ

□ Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)

□ Գնահատում

□ Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)

□ Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)

□ Հասցե

□ Ռելիեֆ

□ Մակերևութային ջրեր

□ Ճանապարհատրանսպորտային ցանց

□ Պլանաբարձունքային հիմք

□ Աշխարհագրական անվանում

□ Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ

 

□ ֆիզիկական անձ

անունը _____________________

ազգանունը ________________________

հայրանունը _______________________

հաշվառման հասցեն ___________________________________________________

բնակության վայր______________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ____________________________

________________________________________________________________________

                 (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

սարքավորման ստատիկ IP ____________________

□ 1 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ 12 ամիս ժամկետով

__________________

      (ստորագրություն)

 

□ Վարչական սահմաններ

□ Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)

□ Գնահատում

□ Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)

□ Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)

□ Հասցե

□ Ռելիեֆ

□ Մակերևութային ջրեր

□ Ճանապարհատրանսպորտային ցանց

□ Պլանաբարձունքային հիմք

□ Աշխարհագրական անվանում

□ Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ

(այսուհետ` պատվիրատու) մի կողմից և Կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե),

ի դեմս ________________________________________________________________-ի,

որը գործում է ___________________________________________________________

հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի կողմից ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին տրամադրել հայցվող բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի առցանց հասանելիության Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) հղումը 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով՝ համապատասխան թարմացումներով։

1.2. Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնաբերվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում։

2.2. Կոմիտեն պարտավորվում է՝

2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին կետով սահմանված եղանակով։

2.2.2. Սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները։

2.2.3. Սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.3.1. Տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները։

2.3.2. Կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:

2.4. Պատվիրատուն պարտավորվում է՝

2.4.1. Վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը։

2.4.2. Ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:

 

3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

 

3.1. Բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալից։

 

4. Պայմանագրի գործողության ժամկետը

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել՝

1) կողմերի համաձայնությամբ.

2) կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.

3) պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվեն սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:

 

5․ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6․ Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

Պատվիրատու

___________________

(ստորագրություն)

 

Կադաստրի կոմիտե

___________________

(ստորագրություն)

(ձևը խմբ., լրաց., փոփ. 16.05.24 N 696-Ն)

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN

ը/կ

Գույքա- գրման համարը

Օբյեկտի անվա- նումը և (կամ) ծածկա-

գիրը

Ստացված նյութի տեսակը

Նյութի ոչնչացումը, արձանա- գրության համարը և

ամսաթիվը

Ծանո- թագրու- թյուն

նյութի տեսակը, կոորդի-նատային համակարգը

բնօրինակի (պատճենի, այդ թվում` էլեկտրո-նային կրիչի վրա) անվանա- համարը

կազմողական բնօրինակը (հրատա-րակչական բնօրինակը)

տեղեկա- մատյանը (ֆորմուլյար)

այլ նյութեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

(ձևը փոփ. 16.05.24 N 696-Ն)

 

Ձև N 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

NN

ը/կ

Դիմումի համարը

Դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

Դիմողի վավերա- պայման-ները

Նյութի կամ տվյալի տեսակը

Տրամադրման օրը, ստացողի ստորա- գրությունը

Ծանոթա- գրություն

նյութի կամ տվյալի անվա- նումը

չափի միավորը

քանակը

գույքագրման համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
(ձևը փոփ. 16.05.24 N 696-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 16.05.24 N 696-Ն)