Գլխավոր տեղեկություն
Номер
N 202-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
26.03.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.03.2024
Дата вступления в силу
27.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 202-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 221-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության կողմից «Հայաստանի մանկական ասոցիացիա» մանկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված դեղորայքը և բժշկական պարագաները (2 տեղ, 33,2 կգ, 3,128.92 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 450 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 16-ի «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջություն երեխաներին» ծրագրի մասին» N 221-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

(1-ին կետը փոփ. 17.04.24 N 254-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.04.2024, N 254-Ա 18.04.2024, N 202-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան