ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԷՄԻԼ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի հ.16/9 հասցեի հարակից տարածքից սկսվող և մինչև Սերո Խանզադյան փողոցի 1-ին նրբանցք ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել հայ սովետական էլեկտրատեխնիկայի մասնագետ, ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու Էմիլ Դիլանյանի անվամբ՝ «Էմիլ Դիլանյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մայիսի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|