Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.06.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
04.06.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.06.2024
Дата вступления в силу
05.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 384-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» N 142-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 02630484) 2024 թվականի մայիսի 13-ին կնքված՝ N 07 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մայիսի 21-ին և 24-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Ձոնիկ Ալեքսանյան Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ՝ 20256906) 2024 թվականի մայիսի 13-ին կնքված՝ N 75-130524 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


04.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ