ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 267-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզահագուստի տարբերանշանները (մեկ տեղ, 7.9 կգ ընդհանուր քաշով, 6,720 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 53,720 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|