ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1314-Ա |
«05» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի Հ.86-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի հ.86-Ա որոշմամբ՝ Ծ.Իսակովի պողոտայի հ.15/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 16.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է «Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների» հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3–րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 14-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.12.2023թ. և 27.12.2023թ. հ.Ն/70292-23 եզրակացությունները.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15052023-01-0299 վկայական/, Ծ.Իսակովի պողոտայի հ.15/11 հասցեում գտնվող 16.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի հ.86-Ա որոշման համաձայն՝ սահմանել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` էներգետիկայի օբյեկտների:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, Երևանի քաղաքապետի 02.02.2023թ. հ.272-Ա որոշման հիման վրա, կառուցապատման իրավունքով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրված /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18072023-01-0385 վկայական/ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները ենթակա են վերագրանցման:
3. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |