Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-76-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.05.2009-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.29/22(688) Հոդ.442
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.04.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.04.2009
Дата вступления в силу
09.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածում`

1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

4. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նույն ատյանի դատավորը կարող է գործուղվել այդ դատարան:».

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, որոնք չպետք է հակասեն սույն հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 19-րդ կետը «դատավորների ինքնաբացարկի,» բառերից հետո լրացնել «դատավորների գործուղման,» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. ապրիլի 20
Երևան
 ՀՕ-76-Ն