ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. |
N 129-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի հ.693-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 10,751,600 (տասը միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր) դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 10,750,000 (տասը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 1075 (մեկ հազար յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 78.050.000 (յոթանասունութ միլիոն հիսուն հազար) դրամ, որը կազմում է 7805 (յոթ հազար ութ հարյուր հինգ) հատ 10000 դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված |
Կազմված է ----- ----------2024թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ _____ |
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 14.05.2024թ. N 129-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ գրանցման N278.120.882437 վկայական N03 Ա 1032437 հվհհ 00468324 18.12.2015թ. գրանցված կանոնադրության թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
__________________
“____”_____ 2024 թ. |
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2024թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 78.050.000 (յոթանասունութ միլիոն հիսուն հազար) դրամ, որը կազմում է 7805 (յոթ հազար ութ հարյուր հինգ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 (տասը հազար) դրամ:
Բոլոր 7805 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության՝ 18.12.2015թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: