Գլխավոր տեղեկություն
Номер
N 247-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.04.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.04.2024
Дата вступления в силу
10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 247-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 123-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 123-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Իֆէպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00081666) 2024 թվականի մարտի 19-ին կնքված՝ N 034/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լվացքի մեքենայի, չորանոցի և ինդուստրիալ արդուկի մատակարարում՝ 13,010,379 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2024 թվականի մարտի 19-ին կնքված՝ N 033/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի վնասված ապակեփաթեթների ապամոնտաժման, պատրաստման, մոնտաժման և հյուրանոցային սենյակների դռների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 21,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Թերմոռոս Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02829442) հետ 2024 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 035/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի օդափոխության ջեռուցման, հովացման համակարգերի և կաթսայատան առկա թերությունների վերացման աշխատանքների իրականացում՝ 7,390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան