ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 737-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 4 հավելվածի՝
ա. 6-րդ կետը «Մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվում է ոլորտային մասնագետներից բաղկացած մշտադիտարկման աշխատանքային խումբ» բառերից հետո լրացնել «, որում կարող են ընդգրկվել նաև տվյալ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմնից անդամներ (համաձայնությամբ)» բառերով,
բ․ 18-րդ կետը «այնուհետև՝ ըստ անհրաժեշտության» բառերից հետո լրացնել «, որին կարող են մասնակցել նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմնից անդամներ (համաձայնությամբ)» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված NN 1, 2 և 4 հավելվածների ամբողջ տեքստում «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|