Գլխավոր տեղեկություն
Номер
N 1320-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.10.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2018
Дата вступления в силу
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 09.01.20 N 21-Ա)

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 1320-Ա

 

ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի N 802-Լ որոշման հավելվածի 34-րդ կետը՝

1. Ստեղծել կենսաանվտանգության և կենսաապահովման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել`

1) աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատանքային խմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ կիսամյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության արդյունքների մասին:

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1320-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

(հավելվածը խմբ. 17.02.23 N 181-Ա, լրաց. 15.04.24 N 348-Ա)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 8-ի N 1320-Ա

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենսաանվտանգության և կենսաապահովման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ աշխատանքային խումբ) ուսումնասիրում է ոլորտում առկա խնդիրները, առաջարկում է դրանց լուծման մեխանիզմները, ինչպես նաև քննարկում և ձևավորում է փոխհամաձայնեցված մոտեցում ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

2. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենսաանվտանգության և կենսաապահովման ոլորտում անվտանգության ապահովման կատարելագործումը, առկա ռիսկերի գնահատումը, դրա հիման վրա հետագա գործողությունների նախանշումը, պլանավորումը և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցումը:

4. Աշխատանքային խումբն իր նպատակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, իրականացնում է հետևյալ գործառույթները`

 1) Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության և կենսաապահովման ոլորտում առկա խնդիրների վերհանում.

2) ոլորտին առնչվող մարմիններին միջազգային գործընկերների կողմից ներկայացվող ծրագրերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

3) ոլորտի արդյունավետ գործունեության վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակում և ներկայացում.

4) Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների կազմակերպում:

5. Աշխատանքային խումբն իրեն վերապահված հարցերի առնչությամբ տրամադրում է խորհրդատվություն՝

1) Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների միջև կենսաբանական վտանգների առաջացման դեպքում օպերատիվ ահազանգման մասին համաձայնագրերի մշակման անհրաժեշտության և դրանց նախագծերի վերաբերյալ.

2) կենսաբանական վտանգների և միջադեպերի դեպքում վարվեցողության կանոնների մասին բնակչության իրազեկման համակարգի մշակման աշխատանքների վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ կենսաանվտանգությանն առնչվող միջազգային խորհուրդներում, հանձնաժողովներում, աշխատանքային խմբերում քննարկվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Աշխատանքային խմբի գործունեությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը:

7. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային խմբի ղեկավարի կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Աշխատանքային խմբի նիստերն արձանագրվում են: Աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններն ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը:

9. Աշխատանքային խմբի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է աշխատանքային խմբի անդամների առնվազն 3/4-ը: Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են անդամների ձայների 2/3-ով` բաց քվեարկությամբ:

10. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը.

3) նշանակում է աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) որոշում է նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերը և դրանք զեկուցողներին.

5) նիստերին կարող է հրավիրել այլ անձանց.

6) ոլորտին առնչվող խնդիրների շուրջ կարող է հարցումներ ուղարկել պետական մարմիններ կամ գիտահետազոտական կենտրոններ.

7) իրականացնում է աշխատանքային խմբի ընթացիկ գործունեության ղեկավարմանն ուղղված այլ գործառույթներ.

8) աշխատանքային խմբի անդամներին տալիս է հանձնարարություններ:

11. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է նրա կողմից նախապես որոշված՝ աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ աշխատանքային խմբի տարիքով ավագ անդամը:

12. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է նիստերին և անցկացվող քվեարկությանը.

2) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) քննարկվող հարցի վերաբերյալ կարող է հանդես գալ հատուկ կարծիքով, որը կցվում է նիստի արձանագրությանը.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է դիտողություններ և առաջարկություններ.

5) անհրաժեշտության դեպքում քննարկվող հարցերի վերաբերյալ տալիս է բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակում է հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր.

6) անհրաժեշտության դեպքում խմբի մյուս անդամների հետ նախաձեռնում է նիստի օրակարգում հարցի ընդգրկումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան