Գլխավոր տեղեկություն
Номер
N 1844-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.05.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.10.2023
Дата вступления в силу
27.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2023 թվականի N 1844-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

26.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1844-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

(վերնագիրը խմբ. 23.05.24 N 748-Ա)

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը 10 նիշի մակար-

դակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ**

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

3920104009

Պոլիէթիլենային տպագրված թաղանթ դոյպակ պատրաստելու

համար

Դոյպակ փաթեթավորելու համար

կգ

440 000

Իրան, Թուրքիա, Չինաստան

Իրան, Թուրքիա, Չինաստան

1 100 000 000

 

2.

2002909100

Տոմատի մածուկ ասեպտիկ փաթեթավոր-մամբ

չոր նյութերի

քանակը 36-38

Ասեպտիկ փաթեթա-վորմամբ (մանրէա-զերծված, երկարատև պահպանման

հնարա-վորությամբ)

կգ

6 600 000

Իրան, Թուրքիա, Չինաստան

Իրան, Թուրքիա, Չինաստան

4 620 000 000

 

3.

3505105000

Օսլա

մոդիֆիկացված E1422 , E1442

Սննդային հավելում (զանգված ձևավորող)

կգ

750 000

Չինաստան,

ԵՄ երկրներ, Թուրքիա, Իրան

Չինաստան, ԵՄ երկրներ,

Թուրքիա, Իրան

1 200 000 000

 

4.

2918140000

Կիտրոնաթթու (моногидрат)

Սննդային հավելում (թթվայնության կարգավորիչ)

կգ

200 000

Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ

Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ

80 000 000

 

5.

2916199500

Կալիում սորբինա-թթվական

Անտիսեպտիկ սննդային հավելում, հակա-միկրոբային հավելում

կգ

50 000 000

Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ

Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ

57 500 000

 

6.

2922420000

Նատրիումի գլուտամատ

Սննդային հավելում համի (усилитель вкуса)

կգ

40 000

Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ

Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ

26 000 000

 
 

Ընդամենը

           

7 083 500 000

 

(հավելվածը խմբ. 23.05.24 N 748-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

26.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.05.2024, N 748-Ա 24.05.2024, N 1844-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան