ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 230-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Համաշխարհային օգնության ցանց» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռի (45 տեղ, 7,833 կգ ընդհանուր քաշով, 27,391 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,495 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 230-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Բեռի անվանումը |
Քանակը (հատ, տուփ) |
Քաշը (կգ) |
Արժեքը (եվրո) |
1 |
Խաղահրապարակի ճոճանակ |
8 |
59 |
480 |
2 |
Խոտե գորգ |
4 |
2,160 |
8,500 |
3 |
Մալուխի կծիկ |
2 |
15 |
140 |
4 |
Խաղահրապարակի սարք |
1 |
44 |
320 |
5 |
Պիկնիկի փայտե սեղան |
1 |
89 |
170 |
6 |
Մեծ ճոճանակ |
1 |
30 |
750 |
7 |
Ցանկապատ |
1 |
2,590 |
4,800 |
8 |
Պլաստմասսայե սղարան |
1 |
19 |
50 |
9 |
Տերևները փչող սարք |
1 |
11 |
170 |
10 |
Մեկտեղանոց ներքնակ |
91 |
1,684 |
8,736 |
11 |
Քայլակ |
1 |
7 |
240 |
12 |
Սպորտային պարագաներ |
45 |
1,125 |
3,035 |
Ընդամենը |
7,833 |
27,391 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|