Գլխավոր տեղեկություն
Номер
N 335-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.04.2024
Дата вступления в силу
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1248-Ա որոշման N 1 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 335-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թվականի

սեպտեմբերի 20-ի N 1248-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Նարեկ Բարսեղյան

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայան

 

«Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության տնտեսական գոտիների և ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Նառա Սարգսյան (աշխատանքային խմբի քարտուղար)»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ