Գլխավոր տեղեկություն
Номер
N 1109-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2019
Дата вступления в силу
31.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1109-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ «Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 1-ին, 1․1-ին, 1․2-րդ, 1․3-րդ, 1․4-րդ, 3-րդ, 3․1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 8․1-ին, 8․2-րդ, 9-րդ, 11-րդ կետերով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(որոշումը փոփ. 14.12.23 N 2181-Ա, 02.05.24 N 617-Ա)

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 30

Երևան