Գլխավոր տեղեկություն
Номер
N 161-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.03.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.03.2024
Дата вступления в силу
07.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 161-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 140,000,000 դրամ արժողությամբ «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.05.24 N 335-Ա)

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «ԿԱՐԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00054589) 2024 թվականի հունվարի 22-ին կնքված՝ N ՎԸ-002/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սուրբ Թադեոս եկեղեցու պարսպի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 10,689,791 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 161-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների

իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպություն - Սուրբ Թադեոս եկեղեցի (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Մասիս, 1-ին փողոց,

22/1), բնագավառը՝ հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

140,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցի (Հայաստանի հանրապետություն, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան Հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու համար անհրաժեշտ է կազմակերպել եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ապրանքների ձեռքբերում և ներմուծում: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի՝ 140,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած

ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել

շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ապրանքների ձեռքբերում և ներմուծում՝ 140,000,000 դրամ գումարի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների

ներկայացում լիազորված մարմնին:

(հավելվածը լրաց. 26.04.24 N 302-Ա, փոփ. 15.05.24 N 335-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

06.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ