Գլխավոր տեղեկություն
Номер
N 1255-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 03.04.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
01.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
01.04.2024
Дата вступления в силу
04.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1255-Ա

«01» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 20-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏՅՈՄ ՍԵՐԺԻԿԻ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.11.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 02.10.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ԱԼԲԻՌԱՖ» ՍՊԸ-ի կողմից 29.09.2023թ. տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (28.07.2023թ. հ.Դ-9242523, 25.08.2023թ. հ.Դ-10508123, 02.10.2023թ.հ.Դ-121041-23, 17.10.2023թ. հ.Դ-127630-23).

1. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի 20-րդ փողոց հ.17 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.05.2023թ. հ.02052023-01-0254 վկայական) քաղաքացի Արտյոմ Սերժիկի Փաշիկյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 156.52 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /նկուղ՝ 41.0 քառ.մետր, աստիճաններ՝ 5.46 քառ.մետր, այգետնակ-1- ին հարկ՝ 38.2 քառ.մետր, հարթակ՝ 25.7 քառ. մետր, ձեղնահարկ՝ 32.5 քառ.մետր, բաց պատշգամբ՝ 12.36 քառ.մետր, սանհանգույց՝ 1.3 քառ.մետր) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 308188 (երեք հարյուր ութ հազար մեկ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:

 

Տ. Ավինյան