ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1596-Ա |
«03» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԹԱՄԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑ Հ.59 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԻ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԲԱՐԻՍ ՍԱՇԻԿԻ ԱԹՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԹԱՄԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑ Հ.59/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.06.2023թ., 09.04.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Նախագիծռիելթի» ՍՊԸ-ի կողմից 07.01.2022թ. տրված եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի և ներկայացուցչի դիմումները (05.11.2021թ. Հ-14405, 16.11.2021թ. Հ-14775, 10.01.2022թ. Հ-121, 20.07.2022թ. հ․Դ-52614-22, 11.11.2022թ. հ․Դ-104761-22, 07.06.2023թ. հ․Դ-67229-23, 15․03․2024թ․ հ․Դ-35514-24).
1. Երևան, Շենգավիթ, Թամանցիների փողոց, հ.59 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14032024-01-0173 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.20229UARLE) քաղաքացիներ Ռոբերտ Մարգարի Գյուլնազարյանին (անձնագիր AU0443132, տրված 011 կողմից, 25.09.2021թ, ծնված 11.07.1977թ.), Բարիս Սաշիկի Աթոյանին (անձնագիր BA1324672, տրված 001 կողմից, 07.04.2015թ, ծնված 04.11.1985թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 763.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /շինություն՝ 750.4 քառ.մետր, պարիսպ՝ 12.9 քառ.մետր) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 4159985 (չորս միլիոն մեկ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Թամանցիների փողոց, հ.59/1 հասցեում գտնվող 481.40քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022F4FCKJ), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ սույն որոշման 3-րդ կետում նշված 481.40քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
5. Սույն որոշման 3-րդ կետով օրինականացվող կիսակառույց շինությունն ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Ռոբերտ Մարգարի Գյուլնազարյանին (անձնագիր AU0443132, տրված 011 կողմից, 25.09.2021թ, ծնված 11.07.1977թ.), Բարիս Սաշիկի Աթոյանին (անձնագիր BA1324672, տրված 001 կողմից, 07.04.2015թ, ծնված 04.11.1985թ.), այսուհետ՝ Գնորդներ։
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից, Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.07.2024, N 2713-Ա | 20.07.2024, N 1596-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|