Գլխավոր տեղեկություն
Номер
N 641
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.10.1994-30.03.1999)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
22.12.1993
Дата вступления в силу
22.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 1993 թվականի N 641

 

քաղ. Երևան

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ (պաշտպանության, ներքին գործերի, պետական անվտանգության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի ուսումնական հաստատությունների) սովորելու գործուղվող Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածում թվարկված զինծառայողների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը կիրառել այդ պետություններում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ:

(1-ին կետը լրաց., փոփ. 07.10.94 թիվ 480)

2. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության կուրսանտների կրթաթոշակը սահմանել այդ պետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

3. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողներին և առանձին դեպքերում նրանց ընտանիքների անդամներին ռազմաուսումնական հաստատությունների կողմից հատկացված բնակտարածության համար վճարումը կատարել միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.1999, N 191 30.03.1999, N 641
07.10.1994, թիվ 480 07.10.1994, N 641
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան