Գլխավոր տեղեկություն
Номер
N 450-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2024
Дата вступления в силу
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 450-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԻՄՊԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԱՐՄԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 24-ից մինչև 2027 թվականի փետրվարի 23-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 450-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի

միա- վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ

տեղեկու- թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

5903909900

Ջութե

գործվածքներ

լամինացված

պոլիպրոպիլենով

առանց մակնշման

Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով երկտակված՝

բացառությամբ 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի - այլ

մ2

900 000

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա

 ԵՄ

505 000 000

 

2.

5806310000

Բամբակյա տիսմա առանց մակնշման

Նեղ գործվածքներ՝ բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) - բամբակե մանվածքից

կգ

60 000

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա

 ԵՄ

140 000 000

 

3.

5607909000

Պարաններ առանց մակնշման

Թոկեր, պարաններ, ճոպաններ և մետաղաճոպաններ` հյուսված կամ չհյուսված, հյուսապատվածքով կամ առանց հյուսապատվածքի և ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով կամ առանց թաղանթի - այլ

կգ

50 000

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա

ԵՄ

80 000 000

 

4.

5204200000

Կարի բամբակյա

թելեր

առանց մակնշման

Թելեր՝ բամբակյա, կարի, մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված կամ չբաժնեծրարված - մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված.

կգ

8 000

Հնդկաստան

Չինաստան

Ճապոնիա

ԵՄ

Հնդկաստան

Չինաստան

Ճապոնիա

ԵՄ

25 000 000

 

5.

7326909807

Տրաֆարետային տպագրության մետաղյա

շրջանակներ

Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից - այլ

կգ

3 000

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա

ԵՄ

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա

ԵՄ

12 500 000

 

6.

4016999708

Ռետինե քամիչ դետալ նախատեսված մետաքսե տպագրության համար առանց

մակնշման

Արտադրատեսակներ՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից - այլ

կգ

600

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

3 000 000

 

7.

3212900000

Հեղուկ գունանյութ նախատեսված տեքստիլի համար

Գունանյութեր (ներառյալ՝ մետաղական փոշիները և փաթիլները)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, ներկերի արտադրության մեջ օգտագործվող (ներառյալ՝ արծնները). փայլաթիթեղ դրոշմատպման համար. ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար

բաժնեծրարված - այլ

կգ

15 000

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ

32 000 000

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

797 500 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ