Գլխավոր տեղեկություն
Номер
N 1192-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 29.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
27.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
27.03.2024
Дата вступления в силу
30.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1192-Ա

«27» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 91-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 91-Ա որոշմամբ՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.34՝ 58.8քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարվել է Հովհաննես Ռազմիկի Սարգսյանին։

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 91-Ա որոշումը.

1. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Հովհաննես Ռազմիկի Սարգսյանի հետ կնքել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28032014-01-0222 վկայական, վերագրանցված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25102023-01-0036 վկայական), Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.34՝ 58.8քմ մակերեսով բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում.

2) պետական գրանցման, նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան