Գլխավոր տեղեկություն
Номер
N 454-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2024
Дата вступления в силу
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 454-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10․1-ին կետը, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Գյումրի քաղաք, Լիսինյան փողոց 15 հասցեում գտնվող՝ 1653․8 քառ. մետր մակերեսով կիսակառույց շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․10682 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 30012024-08-0019 վկայական) (այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության և համայնքի միջև կնքված հուշագրի շրջանակներում մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսվող ծրագիրն իրականացնելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

ա․ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին,

բ․ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ