Գլխավոր տեղեկություն
Номер
N 1218-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 29.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
28.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
28.03.2024
Дата вступления в силу
30.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1218-Ա

«28» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.67-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.60 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ՍՊԸ-ի լ/ա Էլեն Մկրտչյանի դիմումը` Արաբկիր վարչական շրջանի, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերին կից հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.02.2020թ. հ.19022020-01-0269, 19.02.2020թ. հ.19022020-01-0272, 04.01.2022թ. հ.04012022-01-0120 /գաղտնաբառեր՝ HXVI5WJGWERN, MQ3KKWUNZHX5, VDKLFM4SGXX4/ վկայականները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 30.01.2023թ. հ.ԴԳ-396, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 17.01.2023թ. հ.ՄՇ/1102, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 26.01.2023թ. հ.22-13/407 գրությունները:

ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն` քննարկվող հողամասն արդյունաբերական օբյեկտների գոտում է /համաձայն հողային օրենսգրքի արդյունաբերական օբյեկտների նշանակության հողերը ներառված են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կազմում/, հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 3-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.67-Ա որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի, Կոմիտասի պողոտայի հ.հ 60, 60/11 և 60/12 հասցեներին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 504.92քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.02.2023թ. հ.Դ-9865 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Արաբկիր վարչական շրջանի, Կոմիտասի պողոտայի հ.60 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 504.92քմ:

2. Հողամասի սահմանները որոշվում են 504.92քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող 504.92քմ մակերեսով հողամասին տրամադրել «Կոմիտասի պողոտա, հ.60/15» հասցեն:

4. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Կոմիտասի պողոտայի հ.60/15 հասցեի 504.92քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.67-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` իրականացնել որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:

7. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան