ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 529-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման N 2 հավելվածի 1.3-րդ գլխի 1-ին կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18 տարեկան և բարձր տարիքի բնակչության կառավարելի վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ ջրծաղիկի և կորոնավիրուսային հիվանդության հիվանդացության նվազեցում, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելում և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովում: Կորոնավիրուսային հիվանդության դեմ ռիսկի խմբերի անձանց շրջանում պատվաստումներում ընդգրկվածություն. 2024 թվականին՝ 5%, 2025 թվականին՝ 8%: Ջրծաղիկի դեմ թիրախային խմբերի անձանց շրջանում պատվաստումներում ընդգրկվածություն. 2024 թվականին՝ 10%, 2025 թվականին՝ 50%»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|