ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 287-Ա
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 29,376,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ծաղկաձորում անտառային հրդեհների նկատմամբ կայունության բարձրացման» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02567058) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ավագ շին 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03024889) 2024 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 28,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թրասթ աուդիտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01569408) 2024 թվականի մարտի 14-ին կնքված՝ N Ա-17/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 576,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 287-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի համար անհրաժեշտ է Մեղրաձոր բնակավայրում կառուցել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ՝ անտառային հրդեհների և այլ աղետների դեպքում առաջին արձագանքման ժամանակի կրճատման և հնարավոր աղետի վնասը նվազեցնելու նպատակով, քանի որ բնակավայրերը հիմնական հրշեջ-փրկարարական ջոկատներից գտնվում են 16-40 կմ. հեռավորության վրա։ Համայնքը միավորում է 6 գյուղ՝ 5770 ընդհանուր բնակչությամբ: Համայնքն ունի անտառածածկ և բուսածածկ 11․000 հա ընդհանուր մակերես և գտնվում է անտառային հրդեհների բարձր ռիսկայնության գոտում։ Արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքի դիմադրողականության ամրապնդման, արագ արձագանքման և վնասները նվազեցնելու գործընթացներին աջակցելու նպատակով «Տնտեսական լրագրողների ակումբն» իր սոցիալական պատասխանատվության շրջանակում կամավորական հիմունքներով դիմել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային ծրագրին՝ հենակետի կառուցման նպատակով։ Կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կառուցելուց հետո Ծաղկաձոր համայնքի ղեկավարի հետ կնքված Հուշագրի համաձայն այն փոխանցվելու է Ծաղկաձորի համայնքապետարանին՝ տնօրինելու, շահագործելու նպատակով և արտացոլվելու է համայնքի հաշվեկշռում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարություն՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպություն, (իրավաբանական հասցե․ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 4, Մամուլի շենք, 8-րդ հարկ) ՀՎՀՀ` 02567058 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ, Ծաղկաձոր խոշորացված համայնքի, Մեղրաձոր բնակավայր, բնագավառ՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
29,376,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր խոշորացված համայնքի, Ծաղկաձորի համայնքապետարան |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) հրշեջ-փրկարարական հենակետի կառուցում՝ 28,800,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 576,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) հրշեջ-փրկարարական հենակետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 28,800,000 դրամ արժողությամբ. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 576,000 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 576,000 դրա |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնք, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|