Գլխավոր տեղեկություն
Номер
N 287-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.04.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.04.2024
Дата вступления в силу
23.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 287-Ա

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 29,376,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ծաղկաձորում անտառային հրդեհների նկատմամբ կայունության բարձրացման» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02567058) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ավագ շին 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03024889) 2024 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 28,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թրասթ աուդիտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01569408) 2024 թվականի մարտի 14-ին կնքված՝ N Ա-17/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 576,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 287-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի համար անհրաժեշտ է Մեղրաձոր բնակավայրում կառուցել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ՝ անտառային հրդեհների և այլ աղետների դեպքում առաջին արձագանքման ժամանակի կրճատման և հնարավոր աղետի վնասը նվազեցնելու նպատակով, քանի որ բնակավայրերը հիմնական հրշեջ-փրկարարական ջոկատներից գտնվում են 16-40 կմ. հեռավորության վրա։

Համայնքը միավորում է 6 գյուղ՝ 5770 ընդհանուր բնակչությամբ: Համայնքն ունի անտառածածկ և բուսածածկ 11․000 հա ընդհանուր մակերես և գտնվում է անտառային հրդեհների բարձր ռիսկայնության գոտում։

Արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքի դիմադրողականության ամրապնդման, արագ արձագանքման և վնասները նվազեցնելու գործընթացներին աջակցելու նպատակով «Տնտեսական լրագրողների

ակումբն» իր սոցիալական պատասխանատվության շրջանակում կամավորական հիմունքներով դիմել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային ծրագրին՝ հենակետի կառուցման նպատակով։

Կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կառուցելուց հետո Ծաղկաձոր համայնքի ղեկավարի հետ կնքված Հուշագրի համաձայն այն փոխանցվելու է Ծաղկաձորի համայնքապետարանին՝ տնօրինելու, շահագործելու նպատակով և արտացոլվելու է համայնքի հաշվեկշռում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպություն, (իրավաբանական հասցե․ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 4, Մամուլի շենք, 8-րդ հարկ) ՀՎՀՀ` 02567058

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ, Ծաղկաձոր խոշորացված համայնքի, Մեղրաձոր բնակավայր, բնագավառ՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

29,376,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր խոշորացված համայնքի, Ծաղկաձորի համայնքապետարան

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) հրշեջ-փրկարարական հենակետի կառուցում՝ 28,800,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը.

2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 576,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հրշեջ-փրկարարական հենակետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 28,800,000 դրամ արժողությամբ.

2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 576,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 576,000 դրա

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնք, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ